Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զինվոր է վիրավորվել

Լուրեր

05.02.2026 | 12:44
Բաքվի դատարանը հրապարակում է Արցախի ղեկավարների շինծու գործերով «դատավճիռները»
05.02.2026 | 12:41
Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ օրը
05.02.2026 | 12:36
Բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը վաստակել է 84 միավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 12:31
Ինչ պետք է անեն ԶԼՄ-ները, եթե արգելված խոսքը ուղիղ եթերի ժամանակ է հնչում․ պարզաբանում է ՀՌՀ նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 12:26
«Ինտերը» դիտարկում է Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկելու տարբերակը
05.02.2026 | 12:24
Բոլորին ասել են` վերանորոգում ենք. ստորագրահավաք ենք սկսել. «Ռոսիա մոլ»-ի աշխատակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 12:16
2025-ի ընթացքում 84 վարույթ ենք նախաձեռնել․ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 12:12
Կառավարության անդամների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 12:06
ԱԺ տարածքային կառավարման, ՏԻ, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 12:01
ԱՄՆ փոխնախագահը ՀՀ է գալիս // Զելենսկին պատերազմում զոհերի թիվ է հրապարակել․ ԼՈՒՐԵՐ
05.02.2026 | 11:52
Արաղչին հայտնել է՝ ԱՄՆ-ն ու Իրանը ուրբաթ բանակցություններ կանցկացնեն Օմանում
05.02.2026 | 11:45
Կառավարությունը հաստատեց Սևանից սիգի որսաշրջանի ժամկետները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 11:35
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կգա Ձմեռային օլիմպիական խաղերի բացումից հետո
05.02.2026 | 11:35
Ֆուտզալի Եվրո-2026․ Եզրափակիչում՝ Պորտուգալիա – Իսպանիա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 11:33
«Ռոսիա մոլի» աշխատակիցների բողոքի ակցիան. ՈւՂԻՂ
Բոլորը

Երեկ` օգոստոսի 6-ին, Սոթքի զորամասում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել․ այս մասին  Factor․am -ին հայտնել է զինվորի հորաքույրը։  Ըստ նրա՝ տղայի վրա  կրակել են երեկոյան ՝ սանհանգույց գնալու ճանապարհին։  Գնդակը դուրս է եկել աճուկի հատվածից։ Զինվորին անմիջապես տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ, որտեղ առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել են Երևան։ Բժիշկները հարազատներին հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, վնասված անոթներ չկան։

«Բուժսպասարկումից և հրամանատար կազմից դժգոհություն չունենք, ամեն ինչ շատ արագ և սրտացավ կազմակերպել են, միայն թե անհասկանալի է ինչ հարաբերական կայուն իրավիճակի մասին են հայտարարում, երբ Հայաստանի սահմանին զինվորին կրակում են, և ինչո՞ւ մինչ այս պահը որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա դեպքի մասին», – ասաց հորաքույրը։

ՊՆ-ից առայժմ դեպքի մասին հաղորդագրություն չի տարածվել, մեզ ևս չհաջողվեց կապ հաստատել պաշտպանական գերատեսչության հետ։