Էրդողանը և Պուտինն են միջանցք ուզել Սյունիքում․ Իրանի առաջնորդի ուղերձը նրանց է ուղղված․ Դավիթ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
14.12.2025 | 10:28
Վարդենյաց լեռնանցքում բուք է
14.12.2025 | 10:10
Ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ․ ՆԳՆ
13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
13.12.2025 | 20:00
Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
13.12.2025 | 19:44
Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել Ալբերտին երկրպագելու համար
Բոլորը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը Factor TV-ի հարցազրույցում անդրադառնում է Իրանի հոգևոր առաջնորդի՝ Վլադիմիր Պուտինին և Էրդողանին Թեհրանում հնչեցրած ուղերձներին, որ անթույլատրելի է հայ-իրանական սահմանի փակումը։ Ինչո՞ւ հենց ՌԴ նախագահին և Թուրքիայի նախագահին արվեց այդ ուղերձը․ ըստ Ստեփանյանի, քանի որ նրանք էին ցանկանում ստանալ միջանցք Սյունիքում։ Իրանի դիրքորոշումից զատ, միջանցքի տրամադրումը, ըստ փորձագետի, կանխվել է նաև Արևմուտքի բացասական դիրքորոշման շնորհիվ։

ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը Բաքվում իր պաշտոնակցի հետ համաձայնագիր է ստորագրել՝ հետախուզական ոլորտում համագործակցելու մասին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ Ադրբեջանը և ՌԴ-ն նախատեսում են համատեղ գործողություններ երկու պետությունների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության և այլ հարցերում։ Դավիթ Ստեփանյանը նոր վտանգ սրանից չի կանխատեսում, քանի որ ըստ նրա՝ ՌԴ-ն մինչ այդ էլ ՀՀ-ից հետախուզական տվյալներ է փոխանցել Ադրբեջանին։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետը վտանգ է տեսնում, եթե ՀՀ-ն ընդունի Սերգեյ Նարիշկինի առաջարկը՝ արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու հարցում աջակցության։

Դավիթ Ստեփանյանը հիշեց տարիներ առաջ Երևանում ավտոբուսի պայթյունը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ գազաբալոնի պայթյունի հետևանք էր դա։ Սակայն այդ վարկածը նա կասկածի տակ է դնում։ Օրերս ռումբերի տեղադրման կեղծ ահազանգեր են կատարվում, մի դեպքում, իբր, Լևոն Տեր-Պետրոսյանի տանը կա տեղադրված ռումբ, այսօրվա ահազանգը մետրոյում ենթադրյալ ռումբ տեղադրելու մասին էր։ Ըստ Ստեփանյանի՝ ռումբերի այս ահազանգերով ՀՀ-ն զգուշացվում է՝ ինչ-որ քայլեր չկատարել․ «Գործակալական շատ մեծ ցանց կա ՀՀ-ում, մենք լրտեսական խաղերի կիզակետում ենք հայտնվել։ Պուտինյան ՌԴ-ի ձեռագիրն է տեռորիստական ակտեր անել, ինչը նշանակում է, որ ՀՀ-ի իշխանությունը շատ զգույշ պիտի լինի»։

Հարցազրույցի ընթացքում Դավիթ Ստեփանյանը քիչ հավանական է համարում մոտ ապագայում պատերազմի հավանականությունը՝ դա պայմանավորելով այն փաստով, որ 44-օրյա պատերազմով Հարավային Կովկասում ստեղծվել է Ռուսաստանին և Թուրքիային ձեռնտու ստատուս-քվո, և նրանք այն խախտելու իրական շարժառիթ հիմա չունեն։ Օրինակ՝ ՌԴ-ի համար պատերազմ սկսելը ձեռնտու կլինի, եթե ըստ փորձագետի՝ Մոսկվան պարտադրված լինի հեռանալ ռեգիոնից, և պատերազմը Պուտինին անհրաժեշտ կլինի Կովկասում Արևմուտքի հետ մրցակցելու և դիրքերը չզիջելու համար։

Ի՞նչ սցենար է փորձագետը տեսնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցություններում։ Ըստ Ստեփանյանի՝ այսօր կա մրցակցություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մոդերացիայի շուրջ․

«Արցախյան գլխացավանքը ոչ ոքի, ոչ մի ուժային կենտրոնի պետք չէ․ մրցակցություն է գնում մոդերացիայի համար, իսկ Արցախի անկախության երազանքին հասնելը շատ դժվար է, ոչ ոքի պետք չի։ ՀՀ-ի հույսերը սահմանափակվում են՝ ստանալ հնարավորություն, որ արցախցիները ապրեն Արցախում, որ Ստեփանակերտը չկառավարվի Բաքվից։ Հենց ադրբեջանական մարզպան հայտնվեց Ստեփանակերտում, արցախցիները լքելու են տարածքը։ Եթե սա հաշվի առնվի, կարելի է սառեցնել Արցախյան խնդիրը երկար տարիներ։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն է հայկական Արցախի միակ երաշխիքը․ ՌԴ-ի զորքն ամեն պահի կարող է դուրս գալ»,- նշեց փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան