Ո՞րն է ՀՀԿ-ի շահը նոր ընտրությունների գնալիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
Բոլորը

Իրավաբան պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը չգիտի, թե սահմանադրական ինչ միջոցներով է Նիկոլ Փաշինյանը հասնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Սահմանադրությամբ նա ունի երկու ճանապարհ՝ վարչապետի ընտրություն և կառավարության ծրագիր՝ վարչապետն ընտրված է, կառավարության ծրագրին հանրապետականը կողմ կքվեարկի։

«Ես չեմ ուզում այս պահին պարոն Փաշինյանի հայտարարությանը հակասահմանադրականության որակ տալ, ես ընդամենն ասում եմ մի բան՝ Սահմանադրությունը սահմանում է ԱԺ-ն արձակելու կամ ցրելու երկու հիմք, եթե էդ երկու հիմքերի մեջ տեղավորվում է, բնականաբար, սահմանադրական է»,- ասում է ՀՀԿ խմբակցության անդամը։

Էդմոն Մարուքյանը տեղյակ է, թե ինչ միջոցներով է Նիկոլ Փաշինյանը հասնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների. մարդը պարզապես հրաժարական է ներկայացնում, կառավարությունում բոլորը դառնում են պաշտոնակատար և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ պայմանավորվում է, որ տապալեն նոր վարչապետի ընտրության սահմանադրությամբ նախատեսված երկու փորձը։

«Երբ բոլոր ուժերը գան կոնսենսուսի, որ պետք են արտահերթ ընտրություններ, գնում ենք արտահերթ ընտրությունների՝ ճգնաժամը հաղթահարելու համար, և պայմանավորվածության այդ մեթոդներից մեկը մենք կիրառում ենք, որպեսզի Սահմանադրության տառն ու ոգին չխախտվի, և ցրվում է պառլամենտը, ու կազմակերպվում են նոր ընտրություններ»,- ասում է Էդմոն Մարուքյանը։

Սակայն ո՞րն է Հանրապետականի շահը գնալ նոր ընտրությունների, եթե հավանականություն կա, որ այդ կուսակցությունն արտահերթ ընտրություններում չափազանց քիչ ձայներ կհավաքի։ Էդմոն Մարուքյանը դեռ այդ շահը չի տեսնում։

«Ավելին ասեմ՝ դա այսօրվա հարց չէ, մինչև Ընտրական օրենսգրքի վրա չաշխատենք, անհրաժեշտ փոփոխությունները չկատարենք, դրան չենք հասնի»,- նկատում է պատգամավորը։

Նա չի բացառում, որ կառավարության ծրագրի ընդունումը տապալելը կարող է գնալ նույն սցենարով, ինչ վարչապետի ընտրության երկրորդ փուլը՝ ուղղակի մեկ տասնյակի չափ հանրապետական դեմ է քվեարկում այդ ծրագրին։

«Կլինի պրոցես քաղաքական, քաղաքական պրոցեսը կբերի դրան»,- ենթադրում է պարոն Մարուքյանը։

Ի դեպ, ըստ պատգամավորի, սահմանադրական որևէ մեխանիզմ չկա հրաժարականի մղելու Սահմանադրական դատարանի նախագահին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կամ գլխավոր դատախազին՝ նրանց խորհրդարանն է ընտրել։

«Մարդիկ կան, որ, կարծում եմ, կհասկանան, որ քաղաքական իրողություններ են փոխվել, և այլևս իրենք չպետք է զբաղեցնեն էդ պաշտոնները և իրենք իրենց ձեռքով հանգիստ դիմումները կգրեն ու հրաժարական կտան»,- կանխատեսում է «Ելք»-ականը։

Հանրապետական Գագիկ Մելիքյանը համաձայն է, որ խորհրդարանն օրենքի ուժով արձակելու Էդմոն Մարուքյանի առաջարկած տարբերակը միանգամայն սահմանադրական է․ «Դա սահմանադրական է, բայց ոչ այնքան հաճելի»։

Այնուամենայնիվ, ըստ նրա, Հանրապետականում հազիվ թե գտնվեն մարդիկ, որոնք դավաճանելով կուսակցությանը դեմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին։ Նա նաև Նիկոլ Փաշինյանին զգուշացնում է, որ հակասահմանադրական ճանապարհներով  Ազգային ժողովի լուծարմանը հասնելը միջազգային հարթակներում մեծ աղմուկ կբարձրացնի: Հանրապետականը պարզապես առիթ չի տա Փաշինյանին, որպեսզի նա հասնի խորհրդարանը ցրելուն:

 

Մհեր Արշակյան