Առկա 33% անգրագիտությունն արտակարգ իրավիճակ է․ որևէ ստրատեգիա ունի՞ նախարարությունը․ Լարիսա Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

«Նախքան հեղափոխությունը կրթական համակարգի բարեվարքության մասին կատարված հետազոտության արդյունքում բացահայտվեց կրթական համակարգի բարեվարքության չկայացած լինելը: Հետագայում դա կոչվեց համակարգի զավթում»,- «Կրթության ոլորտում սոցիալական արդարության վերականգնումը, կրթության հասանելիության և որակի ապահովումը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի նախկին գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Անդրադառնալով կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին՝ Մինասյանն ընդգծեց. «18-19 տարեկանների 10 տոկոսը դպրոցն ավարտել է առանց գրագետ լինելու. այսինքն՝ անգրագետ աշակերտը 1-ից մինչև 11-րդ դասարան փոխադրվել է որպես գիտելիք ունեցող մեկը: Կամ 10 տարեկան երեխաների 33 տոկոսն անգրագետ է, բայց 4 տարի այդ երեխաները փոխադրվել են հաջորդ դասարան։ Սա վկայում է կրթական համակարգի զավթված լինելու մասին»:

Մինասյանի գնահատմամբ՝ 10 տարեկանների շրջանում առկա 33% անգրագիտությունն արտակարգ իրավիճակ է: «Որևէ ստրատեգիա ունի՞ նախարարությունը: Առաջին հերթին համակարգը գնահատման ստրատեգիա պետք է ունենա… Երեխայի կրթության իրավունքը պետք է ապահովվի»,- նշեց «ԲՀՀ – Հայաստան»- ի նախկին գործադիր տնօրենը՝ նկատելով, որ այս արտակարգ իրավիճակում որևիցե արտակարգ լուծում չի առաջարկվում:

Նրա խոսքով՝ կրթական համակարգի գնահատումն ու վերահսկումն անտեսված է. «Ուսուցիչները կարող են ստուգարքն անցնել և դրանից հետո 5 տարի ոչինչ չանել»:

Բանախոսի դիտարկմամբ՝ այն երկիրը չէ ամենաերջանիկը, որտեղ ամենալավ կրթությունը կարող են ստանալ, այլ այն երկիրը, որտեղ կրթությունը բոլորի համար է:

Լարիսա Մինասյանն անդրադարձավ նաև կրթական համակարգում առկա խտրականությանը, ինչը, ըստ բանախոսի, նկատելի է թե՛ ուսուցիչների դիրքորոշումներում, թե՛ դասագրքերում:

Մանրամասները՝ տեսանյութում: