Հայաստանում կարող է քաոս ստեղծվել, եթե ԿԲ-ն դոլարը հասցնի 480 դրամի, բայց արտաքին ազդակները փոխվեն․Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
Բոլորը

Հայաստանում գնաճի, դրա պատճառների, ծիրանի ու նրա արտահանման հետ կապված խնդիրների մասին Factor.am-ը զրուցել ենք տնտեսագետ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյան, սկսենք ծիրանից․ այն ավելի ցավոտ թեմա է համարվում մեզանում։ Արարատի մարզում գյուղացիներն ասում են, որ արտահանման գները նվազել են։ Սովորաբար այդպես չի լինում, դանդաղ են նվազում գները։ Հիմա ի՞նչ է կատարվում, ի՞նչն է պատճառը։

-Այո, ներքին շուկայում նկատվում է ծիրանի գնի բավական արագ անկում, ինչը հիմնականում պայմանավորված է բերքատվության ավելի բարձր ցուցանիշով՝ համեմատած նախորդ տարիների հետ, և նաև արտահանման ծավալների կրճատմամբ՝ պայմանավորված լոգիստիկ խնդիրների, Լարսի անցակետում կուտակված բազմաթիվ մեքենաների հետ։

Այս պայմաններում ցանկացած տնտեսվարող մեծ ռիսկ է տեսնում արտահանում իրականացնելու հարցում։ Մանավանդ՝ գյուղատնտեսական ապրանքների հարցում, որոնց պիտանիության ժամկետը մեծ չէ։

-Ծիրանը խորհրդանշական է, բայց կան նաև այլ ապրանքների արտահանման խնդիրներ՝ մրգեղեն, բանջարեղեն, կարտոֆիլի խնդիր կար։ Այս բոլորի հետ կապված խնդիրները նո՞ւյնն են։

-Հիմնականում նույնն են։ Եթե պայմանավորվել ես ապրանքը արտահանել ինչ-որ ժամկետում, հաստատ այս հերթերի պայմաններում այդ ժամկետը խախտվելու է։ Սա մի խնդիր է։ Հնարավոր է՝ արդեն տեղ հասցնես ապրանքը, ասեն՝ արդեն ուշացել ես, ուրիշից ենք գնել։

Երկրորդը, այդ ապրանքի պիտանիությունը որոշակի սահմանափակ ժամկետներ ունի, և անվերջ հերթերի պայմաններում նաև պիտանիությունը պահպանելը ծախսեր է ենթադրում։ Չեմ կարծում, թե տնտեսվարողը նման մեծ ծախսեր կկրի։ Խոսքը 1-2 օրվա մասին չէ, կարող է շաբաթներ տևել դա։ Եվ այս պայմաններում բավական խնդրահարույց է արտահանումը, հատկապես՝ գյուղատնտեսական ապրանքների, բոլորի մասով, կարծում եմ, նույն խնդիրն է։

-Մի քանի գործարար միություններ արտահանողների անունից դիմել են Կենտրոնական բանկ և նախարարություններ՝ պահանջով, որ, ի վերջո, կարգավորեն արտարժույթի շուկան, որովհետև արտահանողները վնասներ են կրում։ ԿԲ-ն ո՞ր կետում պետք է միջամտի, կա՞ այդպիսի սահման։

-Առհասարակ ԿԲ խնդիրը գների կայունության պահպանումն է, և մնացած խնդիրները բխում են այս գլխավոր խնդրից։

Մենք միանշանակ չենք կարող կանխատեսել արտաքին ազդակները։ Հիմա եթե, ասենք, Կենտրոնական բանկը որոշակի գործիքակազմ կիրառի և, ենթադրենք, ազդի դրամի փոխարժեքի վրա, դրամը արժեզրկի, բերենք հասցնենք նախկին փոխարժեքին՝ 480 դրամ 1 դոլարի դիմաց, սակայն արտաքին ազդակները կտրուկ այնպես փոխվեն, որ ազդեն հենց դրամի արժևորման վրա, այդ դեպքում մենք կտեսնենք հակառակ պրոցեսը, և ներքին շուկայում արդեն քաոսային իրավիճակ կստեղծվի, որովհետև մեզ մոտ արդեն իսկ պակասած կլինեն ԿԲ դոլարային պաշարները, որոնք նրան պետք են ավելի մեծ մարտահրավերների համար։

Խնդիրը բավական բազմաշերտ է։ Ես չեմ կարծում, որ այստեղ այս պահին լուրջ միջամտության խնդիր կա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան