56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը

Լուրեր

25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
Բոլորը

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ 2026-ի ապրիլի 1-ի դրությամբ։ Factor.am–ն ուսումնասիրել է դրանք և առանձնացրել է քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների ունեցվածքը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը 56․2 մլն դրամ նվիրատվություն է ստացել Արթուր Հովագիմյանից։ Վերջինս Նարեկի աներորդին է և Կարապետյանների բիզնեսների մասնակից։ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ից Նարեկ Կարապետյանը վերջին 1 տարում ընդամենը 675 հազար դրամ աշխատավարձ է ստացել, թեև 2018-ից ընկերության գլխավոր տնօրեն է։

Կարապետյանը հայտարարագրել է 16․6 մլն դրամ, 1․8 մլն դոլար, 2․1 մլն եվրո դրամական միջոցներ։ Նրան են պատկանում «Տաշիր Ագրո» ՓԲԸ-ի 100%, «Սյունէներգաշին» ՓԲԸ-ի 98․8%, «Թի Թաուեր» ՓԲԸ-ի 50% բաժնեմասերը։

ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում, ի տարբերություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, Կարապետյանը 1 անշարժ գույք պակաս է ներկայացրել․ նա չի նշել Երևանի Արաբկիրում իր առանձնատունը, միայն նշել է ունեցած 15 գույքը՝ 1 բնակելի տուն Լեռնահովիտում, 1 բնակարան Մոսկվայում (128․4 քմ), 12 հողամաս Տաշիրում (ընդհանուր 3․8 հա), 1 հողամաս Երևանի Վահագնի թաղամասում (0․4 հա)։

Նա ունի 2 ավտոմեքենա՝ Toyota Camry (2025-ի արտադրության) և Mercedes-Benz Maybach (2021-ի արտադրության)։

Գայանե Խաչատրյան