Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը Factor TV-ի հարցին ի պատասխան մեկնաբանեց հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի՝ դպրոցաշինության և ասֆալտապատման վերաբերյալ երեկ հնչեցրած աղմկահարույց հայտարարությունը։ Վերջինը երեկ Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը ասել էր։

«Սրանց համար մարդը գոյություն չունի, սրանց համար իրենց աթոռը, իրենց պարգևավճարները, իրենց գրդոնը… Դուք որ ասում եք՝ խի են շատ դպրոց կառուցում կամ ասֆալտ․․․որովհետև ուղեղ չունեն, էդ որ ցույց են տալիս, դրա համար»,- ասել էր Կարապետյանը։
Մեր այն հարցին՝ արդյոք «նա, ով դպրոց է կառուցում և ասֆալտ է փռում, ուղեղ չունի՞», նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն ասաց, որ պետության կապիտալ ծախսերը, նախևառաջ, պետք է ուղղվեն աշխատատեղերի ստեղծմանն ու կրթության ոլորտի մասնագետների աշխատավարձերի բարձրացմանը։

Մեր դիտարկմանը, որ դպրոց պետք է կառուցեն, որպեսզի երեխաները կրթություն ստանան, արձագանքեց։
«Պետք է մանկավարժների աշխատավարձերի վերանայում անենք։ Մանկավարժները պետք է լուրջ աշխատավարձեր ստանան՝ ոչ միայն ատեստավորման շրջանակներում, այլև ընդհանրապես։ Միայն դրանից հետո որակական առումով հնարավորություն կունենանք փոխել կրթական, ծրագրային համակարգը։ Երկրորդը՝ կապիտալ ծախսեր համայնքներում. այս կապիտալ ծախսերը պետք է ուղղվեն արտադրությունների, աշխատատեղերի ստեղծման վրա, որպեսզի մարդիկ ապրուստ ունենան»,- ասաց Կարապետյանը։
Նա որպես օրինակ մատնանշեց Տավուշի մարզը՝ ասելով, որ Բերդում և Նոյեմբերյանում գործազրկությունը մեծ խնդիր է, և պետությունը պետք է ներդրումներ կատարի գործարանների ու արտադրությունների ստեղծման ուղղությամբ։

Մեր դիտարկմանը, թե դպրոցներն ու ասֆալտապատումն էլ են աշխատատեղեր ապահովում, Կարապետյանը պատասխանեց, որ ասֆալտապատումը «ցիկլային» աշխատանք է, մինչդեռ անհրաժեշտ են երկարաժամկետ զբաղվածություն ապահովող աշխատատեղեր։

«Մենք պետք է երկարաժամկետ աշխատատեղ ստեղծենք, որ մարդիկ տարիներով աշխատեն, չլքեն իրենց հայրենիքը»,- ասաց նա։
Կարապետյանը միաժամանակ նշեց, որ ենթակառուցվածքային ծրագրերը նույնպես կարևոր են։

«Այստեղ էլ է շատ ասֆալտ արվելու, բայց մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք մարդկանց գործ ապահովելու վրա։ Մարդը պետք է հայրենիքում լավ վարձատրվող գործ ունենա»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան