Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին

Լուրեր

24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Բոլորը

Հավանայում բողոքի ցույցեր են սկսվել, Կուբան բախվում է տասնամյակների ընթացքում էլեկտրաէներգիայի ամենալայնածավալ անջատումներին, հաղորդում է Sky news-ը։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկրի էներգետիկայի նախարարը Թրամփի վարչակազմի կողմից կղզու նավթի մատակարարման շրջափակման ֆոնին պետական ​​հեռուստատեսությամբ խոստովանել է. «Մենք բացարձակապես վառելիք չունենք»։

Վիսենտե դե լա Օ Լևին հավելել է, որ Կուբայում էլեկտրաէներգիայի անջատումները վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ աճել են, Հավանայի շատ թաղամասեր օրական 20-22 ժամ էլեկտրաէներգիա չունեն։

Գիշերը հարյուրավոր մարդիկ դուրս  են եկել մայրաքաղաքի փողոցներ՝ փակելով ճանապարհները, այրելով աղբի կույտեր, հարվածելով կաթսաներին և բղավելով՝ «Միացրեք լույսերը»։ Reuters-ի տվյալներով՝ մայրաքաղաքում նկատվել են խաղաղ ցուցարարների բազմաթիվ խմբեր, ինչը չորեքշաբթի գիշերը դարձրել է երկրի էներգետիկ ճգնաժամի սկսվելուց ի վեր ամենամեծ ցույցերի գիշերը։ Նշվում է, որ յուրաքանչյուր վայրում ոստիկանական մեծ ներկայություն է եղել, սակայն անվտանգության ուժերը հիմնականում կանգնած են եղել՝ դիտարկելու իրավիճակը։

Հունվարից ի վեր, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սրեց երկարատև էմբարգոն՝ ստորագրելով գործադիր հրամանագիր, որով մաքսատուրքեր էին սահմանվում Հավանա նավթ արտահանող երկրների վրա, Կուբայում աճել է էներգիայի պակասը, էլեկտրաէներգիայի անջատումները և ցանցային խափանումները։ Թրամփը և այլ հանրապետական ​ գործիչներ ենթադրում են, որ Կուբան կարող է լինել հաջորդ երկիրը, որն ԱՄՆ-ն կարող է թիրախավորել, Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է երկրի կոմունիստական ​​կառավարությունը տապալելու ցանկության մասին։

Բողոքի ցույցերը տեղի են ունեցել Լևիի՝ պետական ​​լրատվամիջոցներում արված հայտարարությունից հետո, որտեղ նա նշել է, որ Կուբայի էլեկտրաէներգետիկ համակարգը հասել է «կրիտիկական» վիճակի։

«Մենք բացարձակապես վառելիք չունենք, բացարձակապես դիզելային վառելիք չունենք։ Մենք պաշարներ չունենք»,- հայտարարել է նա։

Էներգետիկայի նախարարը նաև ասել է, որ վառելիքի ներմուծման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, սակայն նշել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի հետ բարդացնում է բանակցությունները։

«Կուբան բաց է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է մեզ վառելիք վաճառել»,- ասել է նախարարը։

Դեկտեմբերից ի վեր միայն մեկ խոշոր նավթատար՝ ռուսական դրոշի ներքո նավարկող «Անատոլի Կոլոդկինն» է Կուբա հասցրել հում նավթ՝ մարտին մատակարարելով ավելի քան 700,000 բարել, ինչը Վաշինգտոնը որակել է որպես մարդասիրական քայլ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի