Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը

Լուրեր

28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել,որ եղել է,հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանից ու Սփյուռքից թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազում ուխտավոր հայորդիներ:

Возможно, это изображение текст

Իր քարոզում պատարագիչ Մուշեղ եպիսկոպոսը, անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Քրիստոսի Համբարձումն ականատեսների վկայությամբ հաստատված իրողություն է, երբ երկինքն ու երկիրը միավորվում են մեկ տեսիլքի մեջ, և հավատավոր ժողովուրդը վերստին զգում է Աստծո հավիտենական ներկայությունն իր կյանքում:

«Ավետարանիչների կենդանի նկարագրությամբ մենք տեսնում ենք, թե ինչպես է Քրիստոս մարմնով հեռանում երկրից, բարձրանում երկինք ու անհետանում ամպերի մեջ։ Մարդկայնորեն կարող է թվալ, թե մենք մնացինք մենակ՝ մեր հոգսերին, մեր ցավերին ու մեր առօրյա դժվարություններին դեմ հանդիման։

Բայց… Համբարձման իրական պատգամը լրիվ հակառակն է։ Համբարձումը բաժանումի մասին չէ, այն մարդկային բնության փառավորման պատմությունն է։ Քրիստոս չհեռացավ, որ մեզ լքի, այլ համբարձվեց, որպեսզի լինի ամենուր և ամենքիս հետ», – նշեց Մուշեղ եպիսկոպոսը՝ հավելելով, որ Հիսուս Քրիստոսի համբարձումը քրիստոնեական հավատքի կարևորագույն հիմնասյուներից է, որով բացահայտվում է մարդու փրկագործության ամբողջական պատկերը։

Возможно, это изображение Базилика Непорочного зачатия Пресвятой Девы Марии и текст

Խոսելով փորձությունների ու մարտահրավերների ժամանակ Աստծուն որոնելու մարդու ներքին ձգտման մասին՝ Սրբազան Հայրն ընդգծեց․ «Հաճախ Աստծուն փնտրում ենք հեռուներում, մինչդեռ Նա ներկա է մեր առօրյայի ամենափոքր թվացող պահերի մեջ։
․․․Աստված սիրում է մարդուն՝ մարդու միջոցով։ Արդ, չփնտրե՛նք Աստծուն միայն հրաշքների մեջ։ Փնտրե՛նք Նրան համբերության, ներողամտության և սիրո մեջ։ Եվ կտեսնենք, որ մեր Տերը երբեք մեզ չի լքել, Նա այստեղ է՝ մեր մեջ, մինչև աշխարհի վախճանը։ Աստծուն գտնելու համար պետք չէ փախչել իրականությունից, պետք է Աստծուն փնտրել իրականության մեջ»։

Պատարագիչ Սրբազանն անդրադարձ կատարեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրողությանը՝ հաստատելով, որ Սուրբ Էջմիածինը Աստծո և մարդու հանդիպման տեսիլքն է, որի միջոցով և որտեղ հայ մարդը, Միածնի էջքով առաջնորդված, գտնում է իր հոգու փրկության ճանապարհը։
«Կաթողիկոսական Աթոռի վերադարձով, Սուրբ Էջմիածինը հայրենիքի ու պետականության հիշողությունը դարձրեց իրական և ապրող նպատակ, որից ծնվեցին հավաքական պատասխանատվության, ազգային միասնականության գիտակցությունը և ազատագրական պայքարի տարբեր նախաձեռնումներ։

Возможно, это изображение текст

․․․Սուրբ Էջմիածինը դարձավ այն առանցքը, որի շուրջ համախմբվեց աշխարհասփյուռ հայությունը։ Միասնական ազգային, հոգևոր, մշակութային կենտրոնի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր ազգային դիմագիծն ու ինքնությունը և քանի դեռ պետականությունը բացակայում էր, Մայր Աթոռը ստանձնեց պետության գործառույթներ՝ առանց նրան փոխարինելու հավակնության»,- ասաց Մուշեղ Սրբազանը՝ ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինը հայ ժողովրդի դարերով բաբախող սիրտն է, որտեղ խտացված է հայի աղոթքը, հավատքը, պատմությունը, հարության հույսը և Աստծո առաջ կանգնելու արժանապատվությունը։ Այդ սիրտը խոցել նշանակում է խոցել ժողովրդի հավատքը, հիշողությունը, միասնությունը։

Վերջում պատարագիչ Սրբազանը հորդորեց ներկաներին իրենց հայացքը դեպի երկինք բարձրացնել ոչ թե հեռավորությունը չափելու, այլ հույսով ապրելու համար, քանզի Քրիստոս մեզ հետ է՝ մեր Եկեղեցու մեջ, մեր աղոթքի մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարի Սուրբ Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար»,- ասվում է հաղորդագրությունում։