Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը համակիրների հետ հանդիպման ժամանակ խիստ քննադատության է ենթարկել գործող իշխանություններին՝ անդրադառնալով ինչպես երկրի արտաքին քաղաքականությանն ու ազգային ինքնությանը, այնպես էլ Երևանի խնդիրներին ու թանկացումներին:

Խոսելով 2021 թվականի ընտրությունների և դրան հետևած կորուստների մասին՝ Քոչարյանը նշել է, որ ժողովուրդը, ձայն տալով իշխանություններին, փաստացի նոր զիջումների հնարավորություն է տվել նրանց.

«Նիկոլ Փաշինյանը ստացել է մանդատ ոչ թե ժողովրդին տված խոստումները կատարելու համար, այլ ժողովրդի մանդատը ստացել է Ալիևին տված խոստումների համար… Լկտիությունը հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը: Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով եվրաինտեգրման և դեպի Եվրամիություն գնալու իշխանության խոսույթին՝ Քոչարյանն այն որակել է որպես ժողովրդին մոլորեցնող անիրատեսական քայլ՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները.

«Ես չգիտեմ, որևէ մեկը հավատո՞ւմ է, որ Եվրամիությունը գալու է Հարավային Կովկաս… Սա սուտ է, որը սիրուն փաթեթավորված փորձում են ծախել մեր ժողովրդին»։

Քոչարյանը սուր գնահատականներ է հնչեցրել նաև Երևանի քաղաքային իշխանությունների հասցեին՝ նշելով, որ մայրաքաղաքում ենթակառուցվածքներ չեն զարգանում, փոխարենն անընդհատ ավելանում է ֆինանսական բեռը քաղաքացիների վրա.

«8 միլիարդ հավաքել և մեկ մետրոյի կայարան չսարքել, մեկ տրանսպորտային հանգույց Երևանում չսարքել, իսկապես խայտառակություն է: Ձեր գույքահարկերը բարձրացա՞վ. ես կառաջարկեի այդ գույքահարկի անունը փոխել՝ դնել «հարկ պարգևավճարների համար»»։

Ելույթի ավարտին Ռոբերտ Քոչարյանը հորդորել է առաջիկա ընտրություններում միասնական պայքար մղել և քվեարկել թիվ 17 քվեաթերթիկի օգտին՝ խոստանալով, որ հաղթանակի դեպքում իշխանության սահմանած գույքահարկերն ու մյուս թանկացումները չեղարկվելու են: