Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

«ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Մոնակոյում անցկացվող Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) գլխավոր ասամբլեային և կոնգրեսին։ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո աշխարհի խոշորագույն բազմամարզական կազմակերպությունն է, որին անդամակցում է 142 երկիր։

Возможно, это изображение один или несколько человек

Կոնգրեսի շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՌՍՄԽ շրջանակում Հայաստանի զինված ուժերի իրականացրած գործունեությունը։ Նշենք, որ 2019 թվականին Հայաստանում անցկացվել էր ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը, իսկ 2024 թվականին՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը։

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։

Нет описания фото.

ՌՍՄԽ նախագահի հետ արդեն պաշտոնապես ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։

2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի աշխարհի 142 երկրների զինված ուժերի սպորտի և ֆիզիկական պատրաստության ղեկավարների գլխավորած պատվիրակություններին։ Գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի անցկացմամբ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։