Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Լուրեր

02.03.2026 | 17:54
Ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 4-ի. CENTCOM
02.03.2026 | 17:43
Փետրվարը բուլինգի կանխարգելման ամիս էր, և տարբեր դպրոցներում այս թեմայով միջոցառումներ են կազմակերպվել․ փոխնախարար
02.03.2026 | 17:36
Իսրայելը հայտնել է Բեյրութին ավիահարվածի հետևանքով «Հըզբոլլահ»-ի հետախուզության ղեկավարի սպանվելու մասին
02.03.2026 | 17:27
Պեսկովը նշել է՝ ինչպես կարող են ԱՄՆ-ի հարվածները Իրանին ազդել Ուկրաինայի հարցով բանակցությունների վրա
02.03.2026 | 17:19
Ֆրանսիսկո Ֆիլիո․ Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից
02.03.2026 | 17:10
Թոշակն ու զամբյուղը տարբեր հաշվարկներով․ ինչ են փոխում թվերը
02.03.2026 | 17:02
Իրանի նախագահը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել
02.03.2026 | 16:54
Նավթի գները կտրուկ աճել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո
02.03.2026 | 16:48
Միրզոյանն ու Կոսը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
02.03.2026 | 16:39
ԱՄՆ-ը հայտնել է, որ Քուվեյթում երեք ամերիկյան ինքնաթիռ է խոցվել «բարեկամական կրակից»
02.03.2026 | 16:32
Իրանից 312 մարդ է տարհանվել Ադրբեջանի սահմանով
02.03.2026 | 16:24
WTA․ Էլինա Ավանեսյանը մեծ նահանջ է գրանցել
02.03.2026 | 16:15
Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
02.03.2026 | 16:06
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն չի կարողանում վերադառնալ Աբու Դաբիից՝ «ստեղծված իրավիճակի պատճառով»
02.03.2026 | 15:58
Իսրայելը չի բացառում ցամաքային գործողությունները Լիբանանում
Բոլորը
 

ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է.

«Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդմանը»:

Հանրապետության վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի քաղաքականությունը՝ ուղղված կայուն զարգացմանն ու երկրի բնակչության սոցիալական բարեկեցության բարձրացմանը:

Նուրսուլթան Նազարբաևի շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է. «Վստահ եմ, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամության և փոխըմբռնման հարաբերությունները հետագայում ևս ավանդական գործընկերության ոգուն համապատասխան կծառայեն որպես Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության ընդլայնման վստահելի հիմք՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

Վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը: Ուղերձում ասված է.
«Հայաստանի խորհրդարանի այսօրվա որոշումը ցույց է տալիս, որ մեր կազմակերպության օգնությամբ իրականացված սահմանադրական բարեփոխումները սկսում են կյանքի կոչվել: Այս գործընթացը պետք է շարունակվի հայ ժողովրդի ցանկություններին համապատասխան: 
Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա հիմնված այս շատ կարևոր գործընթացում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը:

«Ես սրտանց մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի Հանրապետության նորանշանակ կառավարության ղեկավարման դժվարությունները հաղթահարելու գործում:
Մենք շահագրգռված ենք Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության հետագա ակտիվ զարգացմամբ՝ ի նպաստ մեր երկրների տնտեսական բարգավաճման և փոխադարձ առևտրի աճի: Մենք մեծապես աջակցում ենք Հայաստանի և Եվրոպական Միության միջև երկխոսությանը, որը նպատակ ունի ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը ձեր երկրում: Մենք ողջունում ենք 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումը, ինչը հաղորդում է նոր ուժեղ ազդակ վերոնշյալ նպատակներին հասնելու գործին»,-ասված է Լիտվայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրության համաձայն Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ: ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը»,-ասված է Ջեյմս Ապատուրայի շնորհավորական ուղերձում: 
 
Վարչապետին ուղղված շնորհավորանքները շարունակվում են: