Ի՞նչ է կատարվում դոլարի հետ․ Ռուսաստանից այցերի և անհանգիստ սպասումների գինը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Ընդամենը 3 ամիս առաջ ամերիկյան դոլարը Հայաստանում արժեր 520-530 դրամ։ Ուկրաինայում պատերազմի ֆոնին աժիոտաժ կար, բանկերն անգամ տոկոսներ էին սահմանել կանխիկացման համար։ Հիմա նորից կա աժիոտաժ, բայց հակառակ պատկերն է։ Ամերիկյան արժույթը 420-430 դրամ է՝ շուրջ 100 դրամով էժանացել է ընդամենը երկու-երեք ամսում։

Եթե դոլարի փոխարժեքին նայենք կարճ ժամկետում՝ 2-3 տարվա կտրվածքով, ապա սա ռեկորդ է, դոլարի փոխարժեքն ամենացածր մակարդակում է։ Եթե ավելի լայն կտրվածքով նայելու լինենք, ապա դոլարը մոտենում է պատմական ցածր մակարդակների, բայց՝ ոչ ռեկորդների։ Ամերիկյան արժույթի փոխարժեքը, մինչև 2014 թվականի թիռչքը, տատանվել է ավելի ցածր 400-420 դրամի միջակայքում։ Մինչ այդ՝ 2007-2008 թվականներին, այն ավելի ցածր փոխարժեք է ունեցել՝ մինչև 300 դրամ։

Հայաստանցիներից շատերն արտարժույթի փոխարժեքին հետևում են ամենօրյա կտրվածքով։ Rate.am կայքն էլ օրական 3-4 դրամի անկում է ցույց տալիս դոլարի փոխարժեքում։ Սոցցանցերում անհանգստության փուլին հիմա հաջորդել է կատակելու փուլը։

Իսկ սոցցանցերից դուրս շատերը պնդում են, որ առանձնապես չեն հետևում արտարժույթի փոխարժեքներին։ Դրանց ծանոթ են հիմնականում նրանք, ովքեր, օրինակ, մեքենա են վաճառել, նման այլ խոշոր գործարք են ունեցել կամ պետք է ունենան։

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը երկու տարբեր խորհուրդ ունի․ մեկը դիվերսիֆիկացիան է, այսինքն՝ խնայողությունները տարբեր արժույթներով պահելը։ Երկրորդ խորհուրդն այն մասին է, որ եթե եկամուտներն ու ծախսերը դրամով են, ապա դոլարի գնին կարելի է ընդհանրապես ուշադրություն չդարձնել, քանի որ, ըստ տնտեսագետի, դրամը պատմականորեն, ընդհանուր առմամբ, կայուն արժույթ է։ Միայն թե դոլարի փոխարժեքըն ունի որոշակի ազդեցություններ ընդհանուր տնտեսության վրա։ Եվ, ըստ տնտեսագետի, եթե ոչ սովորական մարդիկ, ապա Կենտրոնական բանկը վստահաբար պետք է ուշադրություն դարձնի դրան։

«Կենտրոնական բանկի միջամտությունների հետ կապված, սակայն, հետևյալ խնդիրը կա․ եթե ԿԲ-ն փորձի դրամի ավելորդ արժևորումը կանխել, դրա համար պետք է շուկայից դոլար գնի, որ շուկայում դոլարի առաջարկը նվազեցնի, համամասնությունը վերականգնի։ Դոլար գնելը նշանակում է, որ վաճառելու է դրամ։ Սա ենթադրելու է, որ դրամային զանգվածը՝ դրամի առաջարկը, ավելանալու է, դա էլ ենթադրում է լրացուցիչ վարկավորման հնարավորություն բանկերի կողմից։ Իսկ դա հնարավորություն է տալիս տնտեսությունում լրացուցիչ պահանջարկի ու լրացուցիչ գնաճային ճնշումների»,- բացատրում է Կարապետյանը։

Կենտրոնական բանկից այս ամենին դեռ չեն արձագանքում։ Սպասվում է, որ կառույցն իր վերաբերմունքն արտահայտելու է մյուս շաբաթ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին որոշումով։ Այն էապես կարող է ազդել և՛ դոլարի փոխարժեքի, և՛ տնտեսական աճի չափի, և՛ գների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան