Համայնքների 5-ամյա ծրագրերը «նկարած» են մեծ մասամբ․ Փարաքարի փոխհամայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ` ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

«Մենք պետք է առերեսվենք այն խնդիրների հետ, որոնց մասին հաճախ չենք խոսում: Եկեք փաստենք, որ համայնքների հնգամյա ծրագրերը մեծ մասամբ «նկարած» փաստաթղթեր են»,- նշեց Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը՝ դիմելով ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին:

«Համայնքները չունեն նման փաստաթղթեր կազմելու համար կոմպետենտ մասնագետներ, և հնգամյա զարգացման պլանը հիմնավոր վերլուծությամբ չի կատարվում:

Առաջարկս հետևյալն է՝ հնարավո՞ր է կառավարության կողմից հավելյալ միջոցներ ներգրավել՝ հնգամյա զարգացման ծրագրերը պատշաճ կարգով իրականացնելու համար՝ ավելի խոր մասնագիտական վերլուծություն կատարելով: Պետք է մտածել նաև երկարաժամկետ հեռանկարային զարգացման ծրագրեր նախապատրաստելու մասին»,- նշեց փոխհամայնքապետը:

«Երկարաժամկետ ծրագիր ունենալը ողջունելի է, ոչ ոք համայնքներին չի խանգարում ունենալ 15 կամ 20 տարվա տեսլական,- նշեց ՏԿԵ նախարար Վաչե Տերտերյանը: -Իսկ հնգամյա զարգացման ծրագիրը օրենքով կանոնակարգել ենք, դարձրել ենք անհրաժեշտ, պարտադիր իրողություն: Ինչ վերաբերում է նրան, որ ունակություններ ունեցող մասնագետներ չկան, համայնքների խոշորացման մի փաստարկն էլ այն է, որ շատ ավելի հեշտ է ձևավորել ունակություններ 79 համայնքում, քան թե 933 համայնքում: Մենք նաև մտցրել ենք ծրագրային բյուջեի գաղափար»:

Մանրամասները՝ տեսանյութում: