Հայուհու կերպարը 100-150 տարի առաջ՝ Հայկ Դեմոյանի նոր պատկերագրքում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ի՞նչ տեսք են ունեցել հայուհիները 100-150 տարի առաջ․ պատմաբան Հայկ Դեմոյանի «Հայուհու կերպարը փորագրանկարներում և փոստային բացիկներում» պատկերագրքում ներկայացված շուրջ 300 պատկերազարդումները հավաքչական մեծ աշխատանքի արդյունք են, որոնք հաղորդում են եզակի տեղեկություններ և փոխանցում հայուհու կերպարի ընդհանրական նկարագիր։ Պատկերագրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 4-ին՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։

Нет описания.

«Ամեն ինչ սկսվեց 20 տարի առաջ, երբ չորս հայ կանանց նկարով միջազգային պաշտոնական բացիկ տեսա: Այնտեղ գրված էր՝ «իմ զոքանչը», «իմ նշանածը», «հաջին զոքանչը», «հաջին նշանածը»: Մայր և դուստրեր էին, ու այդ փոստային նկարից էլ սկսվեց հետաքրքրությունը, և այսօր արդեն կա պատկերագիրքը»,- պատկերագրքի հավաքչական աշխատանքների մեկնարկի մասին պատմեց հեղինակը:

Нет описания.

Թեև պատկերագիրքը Դեմոյանի 17-րդ աշխատանքն է, նա դժվարությամբ է տարիների կուտակած հավաքածուից ընտրություն կատարել, առաջնայինը երկրորդայինից զատել:

«Այս աշխատանքը ես դիտարկել եմ ոչ միայն գիտական-հավաքչական աշխատանքով զբաղվող անձի, այլև հայուհու գեղեցկությունը գնահատող մարդու աչքերով, և ծանրությունն այստեղ ընտրության հարցն էր: Ցավոք, լուսանկարչական նյութ չդրվեց, որը նույնպես կա հավաքածուում: Ունենք նպատակ հաջորդ աշխատանքում ընդգրկել նաև այդպիսի նյութեր»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Դեմոյանը:

Нет описания.

Պատկերագրքում ընդգրկված են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հավաքածուներ: Սկզբում որոշվել էր գրքում ընդգրկել միայն փոստային բացիկներ, սակայն ամբողջական նկարագիր ստանալու համար աշխատանքում զետեղվեցին նաև փորագրանկարներ:

Нет описания.

Հեղինակի խոսքով՝ գրքի կազմի փորագրանկարը մեկ տարի առաջ է ձեռք բերել, նկարում Պոլսի հայուհի է՝ եվրոպական ճոխ հագուստով: Այն դարձել է Գյումրու «Հայուհի» թանգարանի գլխավոր իմիջային պատկերը, որի մեծ պաստառը փակցված է թանգարանի պատին: «Հայուհի» թանգարանը «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի Վարդուշի տունն է, որը մեկ տարի առաջ է վերանորոգվել ու վերածվել թանգարանային ցուցասրահի:

Нет описания.

Нет описания.

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց՝ հայուհու կերպարն այսօրվա իրողությունների լույսի ներքո ուսումնասիրության մեծ թեմա է․

«Մենք անընդհատ պետք է մտածենք ձևափոխումների և էվոլյուցիայի մասին: 20-րդ դարի սկզբի հայուհու կերպարը, բնականաբար, տարբերվում է այսօրվա կերպարից: Ինձ համար սա մեծ թեմա է, և իզուր ենք մոռացության տվել»:

Անի Թամրազյան