Թուրքիան, Ադրբեջանը և Ուկրաինան ուժեղացնում են եռակողմ համագործակցությունը
Քաղաքականություն
04.05.2018 | 19:06Մայիսի 4-ին Բաքվում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարությունների ներկայացուցիչների եռակողմ ժողովը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի առաջին տեղակալ Ումիթ Յարդըմը, Ուկրաինայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Վասիլ Բոդնարը և Հալեֆ Հալեֆովը անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի, ինչպես նաև էներգետիկ, բեռնափոխադրման, կրթական, առևտրատնտեսական, տուրիզմի ոլորտներին վերաբերող եռակողմ համագործակցության ընդլայնմանը:
Կողմերը կարևորել են հետայսու պարբերաբար նմանատիպ հանդիպումների կազմակերպումը: