Պարզվել է քաղաքական ընդդիմության կազմակերպած քայլերթի ժամանակ խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը

Լուրեր

16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է քաղաքական ընդդիմության կազմակերպած քայլերթի մասնակիցների կողմից Չարենցի փողոցում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը:

Քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում, Երևան քաղաքի Չարենցի փողոցով անցնելու ժամանակ, հավաքի մասնակիցներից մեկը երթի մեկ այլ մասնակից հետ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, բարձրաձայն հայհոյելով, անտեսելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, սեփական անձի առավելություններն ընդգծելու նպատակով, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով տևական ժամանակ խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է քննությամբ դեռևս չպարզված անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով։

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ խուլիգանություն կատարած հիշյալ անձանցից մեկի ինքնությունը: Վերջինս հայտնաբերվել, ներկայացվել է նախաքննական մարմնին և հարցաքննվել է՝ որպես կասկածյալ, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։