Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար

Լուրեր

16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
16.11.2026 | 12:30
Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.11.2026 | 12:20
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ զոհեր և վիրավորներ կան
16.11.2026 | 12:10
Երևանում մեքենաների թիվը սահմանափակելու հարց կքննարկվի // Ձնախառն անձրևներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
16.11.2026 | 11:36
Ազովում ուկրաինական հարձակումից հետո նավթաբազա է հրդեհվել․ հարված է հասցվել Ղրիմի կամրջին, երթևեկությունը փակվել է
16.11.2026 | 11:27
Եղվարդում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ 10 մլն դրամի վնասը վերականգնվել է
16.11.2026 | 11:16
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
Բոլորը

ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի ու Շվեդիայի ռազմական կցորդները դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին են հանձնել ՆԱՏՕ-ին անդամակացության իրենց երկրների պաշտոնական դիմումը։ Հանձնման արարողությունն ուղիղ միացմամբ հեռարձակել է դաշինքի մամուլի ծառայությունը։

ՆԱՏՕ-ն ողջունել է դաշինքին միանալու Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումները, հայտարարել է Ստոլտենբերգը Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպաններ Կլաուս Կորհոնենի ու Աքսել Վերնհոֆֆի հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ մտադիր են հնարավորինս արագ լուծել դրա համար անհրաժեշտ բոլոր հարցերը։

«Ես ջերմորեն ողջունում եմ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումը: Այսօրվա ձեր ներկայացրած հայտերը պատմական քայլ են: Դաշինքը այժմ կքննարկի դեպի ՆԱՏՕ տանող ճանապարհին հաջորդող քայլերը:

Պետք է հաշվի առնել բոլոր երկրների անվտանգության շահերը, և մենք վճռական ենք լուծել բոլոր խնդիրները և հասնել գործընթացի արագ ավարտին»,-ասել է Ստոլտենբերգը։

Տաթև Ֆռանգյան