Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում գենոմային տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Գենոմային տեխնոլոգիաների դերը՝ որպես ժամանակակից ագրոարդյունաբերությունն առաջ մղող ուժ» թեմայով կլոր սեղան՝ նվիրված գենոմային տեխնոլոգիաների կիրառմանը գյուղատնտեսության ոլորտում՝ որպես բիզնեսի զարգացման գործիք: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և ԱՄՆ-ում գործող գեների հաջորդականության «Illumina» ընկերության ռուսաստանյան ներկայացուցչությունը:

«Illumina» ընկերությունը մշակում և արտադրում է սարքավորումներ, ռեագենտներ և ապահովում է գենոմային տվյալների պահպանման ու վերլուծության կենսաինֆորմատիկական լուծումներ կենսաբժշկության, կենսատեխնոլոգիաների, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում։ Ընկերության մասնաբաժինը բարձր արդյունավետ սեքվենատորների և կենսաչիպերի արտադրության շուկայում կազմում է 95%:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը նշեց. «Չնայած նրան, որ գենոմային տեխնոլոգիաներն արդեն իսկ բավականին տարածված են Հայաստանում, մեր գիտնականները հետաքրքրված են նորագույն տեխնիկական հնարավորությունների ներդրմամբ։ Ագրոգենոմիկայի զարգացումն առաջին հերթին պետք է հիմնվի Հայաստանի բնության յուրահատուկ կենսաբազմազանության վրա, որը հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի տասնյակ երկրների բնագետների համար։ Միաժամանակ, գենոմային տեխնոլոգիաների ներդրումն անկասկած կնպաստի հազարամյակների ընթացքում ձևավորված յուրահատուկ գենոմային համալիրների կիրառմանը միջազգային հետաքրքրություն ներկայացնող սելեկցիոն աշխատանքներում»:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հանդես եկավ «Գենոմիկա և կենսաինֆորմատիկա.
մեծ տվյալներից դեպի հիմնարար գիտելիքներ և նորարարական մշակումներ» գիտական զեկույցով: Նա ցույց տվեց կենսաինֆորմատիկայի ոլորտում Հայաստանի գիտնականների ձեռքբերումները և ներկայացրեց այն հնարավորությունները, որոնք կընձեռի նորագույն սարքավորումների կիրառումը։ «Աշխարհում կտրուկ զարգանում է ագրոգենոմիկայի բնագավառը: Այն լայն հնարավորություններ կստեղծի և՛ հիմնարար գիտության համար, և՛ գյուղատնտեսության ու սննդային անվտանգության ոլորտներում աշխատող ընկերությունների բիզնեսի բարելավման համար», – ասաց նա:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը ներկայացրեց վերջին տարիներին Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրման աշխատանքները և գենոմային նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ձեռք բերված տվյալները։ Նշվեց, որ Հայաստանում տեղածին սորտերը և վայրի խաղողն օժտված են կլիմայական փոփոխվող պայմաններում հարմարվողական մեծ ներուժով։

EMEA (Europe, Middle East & Africa) միջազգային հեղինակավոր վարկանիշավորման համակարգի «Գենոտիպավորում» ուղղությամբ ավագ մասնագետ Կսավյե Դավիդը իր գիտական զեկուցման ժամանակ շեշտեց. «Ներկայում մարդկությունը բախվել է գլոբալ խնդիրների հետ, որոնք գնալով ավելի են սրանալու: Առաջինը մարդկանց պոպուլյացիայի աճն է, ինչն իր հերթին բերում է սննդամթերքի օգտագործման աճի, մասնավորապես՝ կենդանական սպիտակուցների: Մյուսը գյուղատնտեսական տարածքների կրճատման խնդիրն է: Սա իր հերթին բերում է սննդամթերքի գնաճի: Այս խնդիրների լուծման համար գենոմիկան ունի համապատասխան գործիքներ»:

Ագրոգենոմիկայի մասնագետ Ալինա Չեռնովան ներկայացրեց արտադրական գործընթացներում «Illumina» ընկերության գենոմային տեխնոլոգիաների ներդրման փորձը: Գիտական զեկույցներով հանդես եկան «Valogene» ընկերության ներկայացուցիչ Կլոտիլդա Պատրինը, «Genotek» բժշկագենետիկական կենտրոնի զարգացման գծով տնօրեն Արտյոմ Ելմուրատովը: