ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության 2027-2029 թթ. ծախսային ծրագիրը

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտների 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել կինեմատոգրաֆիայի, գրահրատարակչության, արվեստի, մարզերի մշակութային զարգացման, ինչպես նաև մշակութային և գեղագիտական դաստիարակության ուղղություններին։

«ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտների 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ պլանավորված բոլոր աշխատանքները բխում են ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունից, որը սահմանում է ոլորտի զարգացման տեսլականը, գերակայություններն ու նպատակները։ Ըստ այդմ՝ ժամանակակից արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերը, ինչպես նաև մեկնարկելու են նոր նախաձեռնություններ:

Նախարարի տեղակալն անդրադարձել է ռազմավարական 5 հիմնական ուղղություններին, որոնք կազմում են միջնաժամկետ ծախսային ծրագրի առանցքը՝ կինեմատոգրաֆիա, գրահրատարակչություն, արվեստների ծրագիր, մարզերի մշակութային զարգացում, և մշակութային և գեղագիտական դաստիարակություն:

Կինեմատոգրաֆիա

Կինեմատոգրաֆիայի ծրագրի նպատակն է աջակցել կինոարվեստի և կինոարտադրության զարգացմանը, հայկական ավանդույթների շարունակականությանը և կինոարվեստի հանրահռչակմանը: Հայկական կինոարտադրանքի տարածման, Հայաստանում և միջազգային ասպարեզում հայրենական կինոարտադրության ներկայացման, կինոժառանգության թվայնացման գործառույթներն իրականացվում են ոլորտի քաղաքականությունն իրականացնող Կինոյի հիմնադրամի և դրամաշնորհային ծրագրերի մրցույթներում հաղթած կազմակերպությունների միջոցով:

Գրահրատարակչություն

Գրահրատարակչության ծրագրի նպատակն է նպաստել գրականության հրատարակմանը, տարածմանը և հանրահռչակմանը: Գրական դաշտի բոլոր օղակների հավասարաչափ զարգացման, գրական արտադրանքի միջոցով գրական-մշակութային ժառանգության պահպանման, տարածման և հանրահռչակման, միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծման գործառույթներն իրականացվում են դրամաշնորհային ծրագրերի մրցույթներում հաղթած կազմակերպությունների միջոցով:

Արվեստ

Արվեստների ծրագրի նպատակն է նպաստել ազգային հենքի վրա ժամանակակից թատերարվեստի, երաժշտարվեստի, կերպարվեստի և պարարվեստի զարգացմանը և հանրահռչակմանը: Մշակութային արտադրանքի ստեղծման, մրցակցային դաշտի ձևավորման, մշակութային ծառայությունների որակի բարելավման ու մատչելիության ապահովման, ստեղծագործական ներուժ ունեցող անհատների գործունեության համար բարենպաստ դաշտի ձևավորման, միջազգային մշակութային գործընթացներում երիտասարդ ստեղծագործողների ինտեգրմանն աջակցելու, միջազգային ասպարեզում ժամանակակից ազգային մշակույթի ներկայացման գործառույթներն իրականացվում են 21 թատերահամերգային կազմակերպությունների, ինչպես նաև դրամաշնորհային մրցույթներում հաղթած հասարակական կազմակերպությունների միջոցով:

Մարզերի մշակութային կյանքի զարգացում

Մարզերի մշակութային զարգացման ծրագրի նպատակն է նպաստել մարզերում մշակութային կյանքի և մշակութաստեղծ գործունեության ակտիվացմանը: Մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, համայնքներում մշակույթի հասանելիության և տեղերի բնակչության ընդգրկվածության ընդլայնման գործառույթներն իրականացվում են դրամաշնորհային մրցույթներում հաղթած կազմակերպությունների միջոցով:

Մշակութային և գեղագիտական դաստիարակություն

Երեխաների հոգևոր և գեղագիտական ընդունակությունների բացահայտման և զարգացման, գեղարվեստական կրթության որակի և գեղագիտական դաստիարակության մատչելիության ապահովման, մշակութային ծառայությունների որակի բարձրացման, մշակութային-կրթական ծառայությունների որակի բարձրացման, ՀՀ քաղաքացիների ձևավորմանը նպաստող արժեքահենք և մշակութահենք նպատակային ծրագրերի իրականացմանը նպաստող գեղագիտական դաստիարակության ծրագրերի իրականացման գործառույթներն իրականացվում են մշակութային ծառայություններ մատուցող պետական, համայնքային կազմակերպությունների, ինչպես նաև դրամաշնորհային մրցույթներում հաղթած հասարակական կազմակերպությունների միջոցով:

Հանդիպման ընթացքում ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են մրցութային դրամաշնորհների ուղղությունների համալրմանը, հատկացումների չափորոշիչների վերանայմանը, արվեստագիտական ռեզիդենսների անցկացման չափորոշիչների հստակեցմանը, հոբելյանական միջոցառումների կազմակերպմանը և այլն: Անդրադարձ է կատարվել նաև մշակույթի ոլորտում արհեստական բանականության բաղադրիչի ավելացման, ներկայացվող ծրագրերի պլանավորման, արվեստի ոլորտին հատկացվող ֆիանսավորման չափերի ավելացման և մրցութային դրամաշնորհների պարագայում ֆինանսավորման նոր մոդելների ներդրմանն առնչվող հարցերին»: