Կինը ծննդաբերել է միայնակ․ ո՞վ է պտղի կորստի մեղավորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:43
Ուկրաինան վերսկսել է նավթ մղել «Դրուժբա» խողովակաշարով
22.04.2026 | 20:30
Փաշինյանն ու Ալիևն ասում են՝ խաղաղություն է հաստատված․ եթե այդպես է՝ ինչո՞ւ պայմանագիրը չի ստորագրվում․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:27
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:21
Ավանի անձավաբուժարանը հոսանքազրկվել է. փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու
22.04.2026 | 20:14
Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. «Վեոլիա ջուր»
Բոլորը

Հրազդանի ԲԿ-ում երիտասարդ կինը ծննդաբերել է հիվանդասենյակում, միայնակ։ Պտուղը մահացած է ծնվել։ Ինչո՞ւ կամ ո՞ւմ մեղքով 20 շաբաթական հղիությունը ընդհատվեց․ այս հարցերը երկու օր է՝ տանջում է երիտասարդ զույգին։

33-ամյա կնոջը գիշերով ծննդատուն է հասցրել հայրը, քանի որ պտղաջրերի հոսք է նկատվել։ Հերթապահ բժիշկը, ըստ կնոջ, առաջին բուժօգնություն չի ցուցաբերել, քանի որ կոնֆլիկտ է ունեցել իր հղիությունը վարող բժշկի հետ։

Կինը տուն չի գնացել, բուժքույրերն էլ խորհուրդ չեն տվել ու նրան տեղավորել են հիվանդասենյակներից մեկում, որտեղ էլ առավոտյան 7․30-ին սկսվել է ծննդաբերությունը։

Նախորդ հղիությունների դեպքում ևս կնոջ մոտ պտղաջրերի վաղ հոսք եղել է, բայց դեղորայքային բուժման միջոցով կարողացել են պահպանել հղիությունն ու առողջ երեխաներ են ծնվել։

Այս հղիության ընթացքում բժշկին վերջին այցելությունը եղել է 1 ամիս առաջ՝ ապրիլի 1-ին։ Ամեն ինչ կարգին է եղել, այդ ժամանակ որևէ խնդիր չի արձանագրվել։ Մայրը դրանից հետո գրիպով է վարակվել, ինչը հղիության սկզբնական շրջանում կարող է վատ անդրադառնալ պտղի վրա։ Եթե պատշաճ բուժօգնություն ցուցաբերվեր, գուցե այլ ելք լիներ՝ ասում են հարազատները։

Ինչ վերաբերում է հերթապահ բժիշկ Տաթևիկ Հովհաննիսյանի և հղիությունը վարող բժիշկ Մարինե Ներսիսյանի միջև առկա կոնֆլիկտին, ծննդատան կոնսուլտացիայի բաժնի վարիչ Նարինե Պապյանն ասաց՝ տեղյակ չի եղել։

Տաթևիկ Հովհաննիսյանը Երևանի 2 այլ՝ հայտնի հիվանդանոցներում էլ է աշխատում։ Նարինե Պապյանի խոսքով՝ լավ մասնագետ է, նախկինում նրա մասին այցելուներից որևէ դժգոհություն չեն լսել, իրենք էլ են շոկի մեջ։

Այնուամենայնիվ, թե ինչի հետևանքով է պտուղը մահացել, խեղդվել է պտղաջրերի արտահոսքի հետևանքո՞վ, թե՞ մահացել է մոր տարած վիրուսի պատճառով, դժվար է ասել։ Բանն այն է, որ հայաստանյան օրենսդրությունը մինչև 22 շաբաթական պտղի մահվան դեպքում դիահերձում չի նախատեսում։

Մանկաբարձ-գինեկոլոգ Տաթևիկ Հովհաննիսյանը մեր նկարահանման պահին արդեն հիվանդանոցում չէր, հերթափոխը հանձնել ու գնացել էր, նրա հետ փորձեցինք կապ հաստատել հեռախոսով։ Մեր հարցերին, սակայն, պատասխանել չցանկացավ։

Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ դեպքին ծանոթ են, հավաքագրում են գործի հետ առնչվող փաստերը՝ դեպքն ուսումնասիրելու համար, որի արդյունքում միայն կկայացվի որոշում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան