Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքը՝ կռվախնձոր Արթուր Դավթյանի և Սասուն Խաչատրյանի միջև

Լուրեր

16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
Բոլորը

Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն 2018 թվականին հարուցված քրգործից, որով ուսումնասիրվում է Մոնումենտի բարձրունքում գտնվող առանձնատների՝ այդ թվում Հովիկ Աբրահմյանի որդու տան ծագումնաբանությունը, քննիչի հեռացման մասին որոշումը գնահատում են «անհիմն և ապօրինի»: Այս մասին նշում են կառույցի մամուլի ծառայությունից:

«Ավելին` ևս մեկ անգամ հարկ ենք համարում փաստել, որ քննիչը գործել է բացառապես օրենքի շրջանակներում: Նշված հիմքով քննիչի կողմից հիշյալ որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին` ակնկալելով, որ վերջինս կվերացնի ստորադաս դատախազի ոչ իրավաչափ որոշումը, այլ ոչ թե կնախընտրի հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության հանրայնացված կարծիքին դեմ չգնալու գործելաոճը»,- փոխանցեցին կոմիտեից:

Հիշեցնենք՝ երեկ Գլխավոր դատախազությունը, պատասխանելով Factor.am-ի հարցմանը, հայտնել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի վաճառված առանձնատան վրա երկրորդ անգամ կալանք է դրվել, իսկ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ: Դատախազությունից նշել էին, որ ուսումնասիրվում է, թե ինչպես է 2018 թվականից կալանքի տակ գտնվող առանձնատունը հանվել կալանքից և վաճառվել: Կառույցից Factor.am-ի նաև հայտնել էին, որ 2018-ին հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրգործի վարույթից քննիչը հեռացվել է խախտումների համար:

Սա արդեն երկորդ դեպքն է, երբ Factor․am-ի հրապարակումից հետո Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի միջև հրապարակային հեռակա բանավեճ է սկսվում:

Մարտի 13-ին, երբ Արթուր Դավթյանից հետաքրքրվել էինք, թե ինչպես ստացվեց, որ Աբրահամյանների վերնոհիշյալ տունը վաճառվեց, դատախազը նշել էր, որ այդ փաստն իր համար տարակուսելի է: Սրան արդեն հաջորդեց Սասուն Խաչատրյանի մեկնաբանությունը, նրա համար էլ Արթուր Դավթյանի արձագանքն էր տարակուսելի: Այս բանավեճը իրավապահ մարմինների ղեկավարների միջև մի քանի օր տևեց:

Նարեկ Կիրակոսյան