Տոյվո Կլաարն ասել է, որ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում քննարկել են հարցերի լայն շրջանակ

Լուրեր

06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
Բոլորը

ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվա Կլաարը ադրբեջանական «Ապա» գործակալության հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ԵՄ-ի դերակատարմանը։

Խոսելով դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում ԵՄ տեխնիկական աջակցության մասին՝ Կլաարը նշել է, որ այդ հարցը վերջին տարում եղել է ԵՄ միջնորդական ջանքերի օրակարգում, մասնավորապես, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ անձնական հանդիպման ժամանակ։

«Այդ համատեքստում ուրախ եմ նշել, որ երկու օր առաջ Բրյուսելում ես օգնեցի կազմակերպել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին հարաբերությունների հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի հետ։ Այդ հանդիպումն ուղղված էր շարունակելու և զարգացնելու համատեղ ջանքերը երկու երկրների միջև առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ Ի շարունակություն պայմանավորվածությունների, որոնք ձեռք էին բերվել 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում ԵՄ-ի և երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, մասնակիցները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ կապված տարածաշրջանում քաղաքական իրավիճակի ու անվտանգության, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների։ Ուրախ եմ, որ մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթներին»,- ասել է նա։

Ըստ Կլաարի՝ քննարկվել են նաև Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որը նախանշված է 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում։

Հայաստանին ուղղված Բաքվի 5 կետանոց առաջակի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան՝ Կլաարը նշել է, որ Եվրամիությունը, ինչպես և շատերը միջազգային հանրությունում, ընդգծում է հարցերը համապարփակ կերպով լուծելու կարևորությունը, որը կապված է հակամարտության հետ։

«Իհարկե, Ադրբեջանի առաջարկը կարևոր է, և Հայաստանի պատասխանն է կարևոր։ ԵՄ-ն կարևոր է համարում, որ այդ քայլերը նպաստեն համապարփակ կարգավորմանը, քննարկումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Էմմա Չոբանյան