Թուրքիայի նախագահի ուղերձն ու կոչը Պոլսո հայոց պատրիարքարանին

Լուրեր

29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը կժամանի Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին, նամակով դիմել է Պոլսո հայոց պատրիարքարանին. փոխանցում է ermenihaber-ը:

«Իմ շատ հարգելի հայ քաղաքացիներ, ամենաանկեղծ զգացումներով ու սիրով ողջունում եմ Ձեզ։ Դուք այսօր հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի ներքո՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի դժվարին և ճգնաժամային պայմաններում զոհված օսմանահպատակ հայերի հիշատակը։ Եվս մեկ անգամ հարգանքի տուրք եմ մատուցում կյանքից զրկված օսմանահպատակ հայերի հիշատակին և անկեղծ ցավակցություն հայտնում նրանց զավակներին ու թոռներին»։

Թուրքիայի նախագահը ոգեկոչել է նաև նույն ժամանակահատվածում համաճարակներից, պատերազմից ու բախումներից զոհված օսմանահպատակ մյուս քաղաքացիներին։ Նրա խոսքով՝ թուրք ազգն իր պատմության ընթացքում ոչ թե մրցակցության է դրել իր վիշտն այլոց վշտի հետ, այլ՝ կիսել այն։

«Թուրք ազգի խղճից և բարոյախոսությունից է բխում՝ մեր հայ քաղաքացիների պատմական վշտին ապրումակցելն ու այն կիսելը։ Մենք որևէ կերպ թույլ չենք տա, որ մեր քաղաքացին իր հավատքի, կրոնի, ծագման պատճառով օտար համարվի կամ տարբեր վերաբերմունքի արժանանա։ Հավատ ունեմ, որ մեր հայ քաղաքացիների ներդրումը մեր մշակութային, հասարակական, քաղաքական ու առևտրային կյանքում կշարունակվի ու կավելանա», – հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն իր խոսքը եզրափակել է բազմանշանակ կոչով․

«Խնդրում եմ Ձեզ, որ առաջվա պես այսուհետ ևս չաջակցեք նրանց, ովքեր փորձում են աղավաղել մեր ընդհանուր անցյալը և քեն, ատելություն ու թշնամանք տարածել»։