Աննախադեպ տեղումների պատճառով ճանապարհներին մի շարք դժվարություններ են առաջացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
22.03.2022 | 14:26Վերջին օրերին աննախադեպ տեղումների ու ձնաբքերի պատճառով ճանապարհներին մի շարք դժվարություններ են առաջացել ՀՀ գրեթե ողջ տարածքում: Անդրադառնալով տեղումնառատ եղանակով պայմանավորված՝ ճանապարհներին ստեղծված իրավիճակին՝ այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Ճանապարհային դեպարտամեն հիմնադրամի ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը:
Նրա խոսքով՝ որոշ լեռնային հատվածներում, հիմնականում ոլորաններում ձնաբքի պատճառով ժամանակ առ ժամանակ փակման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ մեքենաները չեն կարողացել առաջ շարժվել. ձնաբուքն անանցանելի է դարձել ճանապարհները:
Մանրամասները՝ տեսանյութում: