Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին ու հոգևոր առաջնորդին Նովրուզի առթիվ

Լուրեր

11.12.2025 | 15:55
Իջե´ք ներքև. քննիչ Սպարտակ Պողոսյանը բղավում է լրագրողների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:50
Սղոցում են սեյֆը, առգրավել են համակարգիչներ. Նժդեհ Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:44
ՖԻՖԱ․ Կանանց Հայաստանի հավաքականի դիրքը դասակարգման աղյուսակում
11.12.2025 | 15:31
Դուրս եկե´ք, առաջին հարկն ենք խուզարկում. քննիչը` լրագրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:26
Որքան տեղյակ եմ` Արցախի ներդրումային հիմնադրամին է առնչվում գործը. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:25
Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում կողմերին հնարավորություն է տրվել իրացնել իրենց պատասխանի իրավունքը
11.12.2025 | 15:22
Վարչապետը ՌԴ-ից կվերադառնա վաղը
11.12.2025 | 15:19
Փրկարար ծառայողներ ժամանեցին Արցախի ներկայացուցչություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:17
Քննիչն իրազեկեց` անթույլատրելի է հրապարակել տեղեկություններ. Ռոման Երիցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:10
Դատապարտելի է Հայաստանի կառավարության դիրքորոշումը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:06
Կճոյանին ամռանը նոր մեղադրանք է ներկայացվել, թեև վարույթը հարուցվել էր 2024-ի աշնանը 
11.12.2025 | 15:02
Խուզարկություն Արցախի ներկայացուցչությունում // Մոսկվա-Երևան չվերթ է չեղարկվել ԱԹՍ-ների վտանգի պատճառով․ ԼՈՒՐԵՐ
11.12.2025 | 14:59
Նոր վարույթ է, նաև Սամվել Կարապետյանի ցուցմունքին է հղում արել քննիչը. Երիցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 14:51
ԱՄՆ-ն Եվրոպային է ներկայացրել համաշխարհային տնտեսություն Ռուսաստանի վերադարձի ծրագիրը. WSJ
11.12.2025 | 14:44
Դա անձնական է․ Փաշինյանի խորհրդականը՝ Գարեգին Բ-ի երեխա ունենալու խոսակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում  են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանի՝ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ Վսեմություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի բացառիկ արգասաբերությամբ և խաղաղությամբ։

Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ հազարամյակների պատմություն ունեցող և փոխվստահության ու հարգանքի մթնոլորտում ձևավորված հայ-իրանական հարաբերությունները շարունակում են անշեղ զարգացման իրենց բնականոն ընթացքը։

Մեծապես կարևորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ նորանոր ծրագրերի իրականացումը և հայ-իրանական բազմատարր օրակարգի ընդլայնումը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային խաղաղության։

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Վարչապետ Փաշինյանի՝ Իրանի նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին բնության զարթոնքի և ծաղկման տոնի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ նոր տարին հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության համար նշանավորվի անխախտ խաղաղությամբ և նորանոր ձեռքբերումներով։

Բազմադարյա պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները, խարսխված միջմշակութային ամուր և փոխադարձ հարգանքի վրա, շարունակում են իրենց անխաթար զարգացման ուղին։

Վստահ եմ, որ համատեղ անխոնջ ջանքերի շնորհիվ նոր որակ կհաղորդվի հայ-իրանական բազմատարր օրակարգ ունեցող հարաբերություններին՝ կենսագործելով իրականացման փուլում գտնվող և օրակարգային նորանոր ծրագրեր՝ ի նպաստ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և արևշատություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և հարատև խաղաղություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։