Մինչև ո՞ւր կաճեն գները․ ԿԲ-ն փորձում է զսպել գնաճը՝ վարկի տոկոսների բարձրացումը խթանելով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
Բոլորը

Հայաստանում պարենային ապրանքների դեֆիցիտ չի սպասվում, բայց գները կաճեն․ Այս կանխատեսումները պայմանավորված են կորոնավիրուսային ճգնաժամով, ռուս-ուկրաինական պատերազմով, ինչպես նաև էներգակիրների թանկացմամբ։

«Այո, պարենի գներն աճում են, ձեթի գները թանկանում են, ամբողջ աշխարհում են թանկանում։ ՀՀ-ում, ի տարբերություն այլ երկրների, շատ ավելի էժան է գինը»,- նշում է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը ևս նշում է՝ թանկացման տենդենց լինելու է, պետք է մտածել ազգաբնակչության եկամուտների ավելացման միջոցով, միգուցե, որոշ չափով մեղմել պարենային անվտանգության խնդիրը։

Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ կան որոշակի քայլեր, որ պետք է անի պետությունը նման ցնցումներին դիմակայելու համար։ Առաջինը տեղական արտադրությունների խթանումն է, երկրորդը՝ պահուստային ֆոնդերի մեծացումը։

«Եթե պետությունը սկսի մասնակցել և ավելի մեծացնել պետական ռեզերվի ապրանքների տեսականին, եթե գյուղատնտեսության ոլորտում ստեղծի պահեստներ, սառնարաններ, լոգիստիկ կենտրոններ և այլ ենթակառուցվածներ, որոնք պետք են, որ բերքը մթերվի, չփչանա, պահպանվի, ցնցումներից կխուսափենք։ Բացի այդ՝ մեզ մոտ զարգացած չէ կիսաֆաբրիկատի ձևով վերամշակել պահելը։ Երբ այս ամենն անի պետությունը, գնաճից խուսափելու հանգամանքներ կձևավորի։ Եթե չի անում, ուրեմն միշտ էլ կհայտնվի տարբեր ֆորսմաժորների մեջ»,- նշում է տնտեսագետը։

Մակարյանի կարծիքով՝ պարենային շուկայում մեծ վայրիվերումներ, այնուամենայնիվ, չեն լինի։ Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է, գլոբալ տնտեսության վրա ազդեցության տեսանկյունից կորոնավիրուսային ճգնաժամից ավելի ուժեղ չէ, հետևաբար, դժվար թե բերի մատակարարման լուրջ խափանումների։

Մինչ մասնագետները կանխատեսումներ են անում հնարավոր գնաճի վերաբերյալ, Վիճակագրական կոմիտեի թվերը փաստում են․ 1 տարվա կտրվածքով՝ արդեն իսկ 6,5% թանկացում է նկատվել, իսկ սննդամթերքի շուկայում գնաճը կազմել է 11,4%:

Սպառումն ու գնաճը զսպելու տեսանելի քայլերից է Կենտրոնական բանկի կողմից օրեր առաջ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելացումը՝ միանգամից 1,25 տոկոսային կետով։ Այսպիսով՝ բանկային վարկերի տոկոսադրույքները կբարձրանան, բնակչությունն էլ կսկսի ավելի քիչ վարկ վերցնել, քիչ ծախսել, ինչն իր ազդեցությունը կունենա գների վրա։

«Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում համեմատաբար մեծ քայլով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշության և գնաճային սպասումների ավելացման ռիսկերի պահպանման դեպքում, առաջիկայում ևս կդիտարկի դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։ Քաղաքականության նման գործողությունների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան