«Գոլդեն Փելես»-ի մրցույթին միայն մեկ ընկերություն է դիմել, որն էլ հաղթող է ճանաչվել

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի վաճառքի համար հայտարարված մրցույթին փաստացի մասնակցել է մեկ կազմակերպություն, որը ներկայացրել էր համապատասխան գնային առաջարկ և ներդրումային ծրագիր։ Այս մասին այսօր խորհրդարանում Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

«Արդյունքում հաղթող ճանաչվեց այդ մեկ ընկերությունը, երկրորդ մասնակից չկար, ավելի լավ առաջարկ չկար։ Հետևաբար՝ ստացվեց այնպես, որ հաղթող ճանաչվեց այդ միակ առաջարկը»,- ասաց Ավետիսյանը։

Հիշեցնենք՝ հյուրանոցը վաճառվել է այս տարվա փետրվարի 11-ին՝ 5 մլրդ դրամով։ Գնորդն ալյուրի, ձվի արտադրությամբ, շինանյութերի մեծածախ առևտրով և բեռնափոխադրումներով զբաղվող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունն է, որը ղեկավարում է երիտասարդ գործարար Նարեկ Նալբանդյանը։

Մարտի 11-ին էլ հայտնի դարձավ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է վաճառել Մոնումենտում կառուցած շքեղ առանձնատունը, թեև Գլխավոր դատախազությունը դեռ երկու տարի առաջ արգելել էր Կադաստրի կոմիտեին դրա շուրջ որևէ գործարք կատարել։ 5 մլն դոլարանոց առանձնատունը ձեռք է բերել դարձյալ նույն գործարարը։

Մերի Մարտիրոսյան