Զոռբաների՞նն է աշխարհը․ մի խելագար պատերազմ է հրահրել՝ իր իշխանությունը երկարաձգելու համար․ Աշոտ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ

-Սարսափելի օրեր է ապրում մարդկությունը թեև հայկական հողում չի ընթանում պատերազմը, ցավը պակաս չէ, և ամենևին կապ չունի՝ պայթյուններն այստեղ են հնչում, թե՝ Ուկրաինայում։ Զոհվում են մարդիկ, խեղվում են ճակատագրեր, ոչնչացվում են բնակավայրեր և ենթակառուցվածքներ, հօդս են ցնդում հույսեր, բաժանվում են միմյանց սիրող մարդիկ։ Ինչպե՞ս եք նկարագրում և ընդունում այս օրերը։

Եթե կարճ խոսեմ՝ ես պետք է ասեմ, որ մեր աչքի առաջ մեր թողտվությամբ, մեր մասնակցությամբ կատարվում է պետական ահաբեկչություն։ Ռազմական կոչված օպերացիան պետական ահաբեկչության ակտ է՝ երկարատև, անորոշ։ Ու ժամանակի և ծավալների առումով տեղի է ունենում այն, որ մի պետության՝ ՌԴ-ի կողմից ընդդեմ Ուկրաինայի հարձակում է։ Ռուսաստանն իրականացնում է ահաբեկչական ակտ։ Սա մի տեսակ անիմաստ է դարձնում ՄԱԿ-ի գոյությունն ընդհանրապես։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց ՄԱԿ-ը՝ Անվտանգության խորհրդի մշտական հինգ ներկայացուցիչներով, որպեսզի պետությունները ճանաչեն իրար սահմանները, տարածքային ամբողջականությունը։ Այդպիսով՝ պիտի բացառվեն պատերազմական գործողությունները և ահաբեկչական ակտերը, բայց մեր աչքի առաջ արդեն երկրորդ անգամ՝ մի անգամ Ադրբեջանը, հիմա արդեն ՌԴ-ն, իրականացնում են լայնածավալ պատերազմներ։ Խաղաղ Ուկրաինայի դեմ է սա, աշխարհի աչքի առաջ։

Ստացվում է՝ ՄԱԿ-ը չկա, ինքը խորհրդատվական մարմին է, կամավորների ակումբ է, թե ինչ է։ Եվ ոնց որ թե կանոնադրությունը նորից գրելու անհրաժեշտություն է առաջացել։ Մյուս կողմից էլ Արևմուտքը կամ ՆԱՏՕ-ն գիծ է քաշում, ասում է՝ ես ստեղծվել եմ իմ անդամ երկրների սահմանները պաշտպանելու համար։ Դրանից առաջ էլ ԵԱՀԿ-ն նույնն ասեց ՀՀ-ի վերաբերյալ։ Սա ողբերգություն է՝ իր դերակատարներով։ Երկու տարում մենք այս բանը տեսնում ենք։ Աշխարհում այս ձևով շարունակել չի լինի, հատկապես, որ կան միջուկային զենք ունեցող պետություններ, որոնք անպատիժ են մնում և համարվում են երաշխավորները։

-Ինչո՞ւ է հասունանում այսպիսի մեծածավալ ռազմական կոնֆլիկտ երբ որ դիվանագիտությունը թերանում է, հաշտության եզրեր չի գտնում, կրակում են թնդանոթները։ Խնդիրը որտե՞ղ է ՌԴ-ի՞ն լավ չեն հասկանում Արևմուտքում, թե՞ իրականում Արևմուտքն ունի իր սկզբունքները, որոնցից չի ուզում հրաժարվել։

Ես խորհրդային միության փլուզման շրջանի գործիչներից եմ և ինձ էլ է հետաքրքիր սա։ Մենք թերագնահատեցինք և մեր գործը չհամարեցինք․․․ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մեզ թվաց, որ վերջ՝ ամեն հանրապետություն դարձավ ՄԱԿ-ի անդամ՝ անկախ պետություն իր տարածքային ամբողջականությամբ, և ճանաչվեցին այդ բոլոր պետությունների սահմանները։ Թվում էր՝ վերջ սովետին, կարելի է բաժակաթասը խմել հոգեհացի։

-Փլուզվեց Սովետական միությունը, բայց մնաց Ռուսաստանի կայսերականությունը։

Այո, կեցցեք, ես դա էի ուզում շեշտել։ Եվ 15 հանրապետությունները՝ բացառությամբ երևի թե Մերձբալթյան պետությունների, որոնք իրենց վրա վերցրին բեռը, կարողացան շուտ սկսել, իրենք ավելի կազմակերպված էին, լուրջ էին, արագ կողմնորոշվեցին, իրենց համար պետական անկախության հռչակումը լուրջ հռչակում չէր միայն, լոզունգ չէր, և կային տրադիցիաներ՝ լավ էին ճանաչում կայսերականությունը, գիտեին, որ նա մեռած չի, նույնիսկ՝ թաղած էլ չի, և այս առումով՝ իրենց ջանքերը մեր՝ հարավկովկասյան պետությունների կողմից չարժանացան բավարար խրախուսանքի։ Եվ 15 հանրապետություններով չաշխատեցինք կայսերականության թաղման, բացառման վրա։

-Այլ 15 հանրապետություններից շատերն իրենց գոյության 30 տարում ծառայեցին այդ կայսերականությանը՝ բացառելու փոխարեն։

-Ամեն մեկս մտանք այդ բաների մեջ, որովհետև դեռ կար կենդանությունը։ Եվ ամեն երկիր առանձին սկսեց կենդանացնել այդ կայսրությունը։ Եվ շատ արագ դա պիտի ներկայանար Ռուսաստանի տեսքով։ Այլ կերպ չէր կարող լինել, և հիմա ունենք այն, ինչ որ ունենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան