1,4 մլրդ դրամ` մարզերի բնակելի շենքերի, ջրագծերի և ճանապարհների կառուցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին 1 մլրդ 435 մլն դրամ հատկացրեց 15 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելու համար:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ գումարն առաջարկվում է հատկացնել մարզպետարաններին՝ 13 համայնքում շուրջ 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

Անդրադառնալով, մասնավորապես, Սյունիքի մարզի ծրագրին, որով նախատեսվում է 1 միլիարդ 181 մլն դրամ հատկացնել, նախարարը նշեց, որ դա Քաջարան համայնքի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագիրն է. ծրագրում ընդգրկված է քաղաքի 25 շենք, երեք շենքն ավարտական տեսքի է բերվել, 22-ում 60 տոկոս և ավելի աշխատանքներ են արվել և շարունակվում են:

«Այս խոշոր ծրագրի մեջ Կառավարությունն ունի 70 տոկոս մասնակցություն, 25 տոկոսը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերով է, և միայն 5 տոկոսն է, որ համայնքը պետք է տրամադրի, որի կեսը՝ 2.5 տոկոսը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հովանավորությամբ է»,- ասաց Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում փողոցներն արտաքին լուսավորություն կունենան, Արարատի մարզի Վարդաշեն համայնքում ոռոգման ներտնտեսային ցանցը կբարելավվի, Արտաշատում Օգոստոսի 23-ի փողոցի մի շարք շենքերի տանիքներն են հիմնանորոգվել, Մասիսում ու Գեղարքունիքում է խոշոր ծրագիր իրականցվել, Լոռիում զբոսայգի են վերանորոգում, Շիրակի մարզի փողոցներն են հիմնանորոգում: Խոշոր ծրագիր են իրականացնում Քաջարան համայնքում. էներգաարդյունավետությունն են բարելավում:

Մանրամասները՝ տեսանյութում: