Ինչո՞ւ է երեխան 2 տարի լռել, մայրը՝ հանդուրժել․ նոր մանրամասներ մանկապարտեզի աղմկահարույց դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Բոլորը

Նախորդ ամսվա վերջերին կինը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ իր երեխային մանկապարտեզում 2 տարի շարունակ բռնության են ենթարկել։ Մոր խոսքով՝ ամեն ինչ սկսվել է 2019 թվականին։

Մանկապարտեզում փոքր քրոջը հասցված վիրավորանքների մասին մորը մեծ դուստրն է պատմել, որը մանկապարտեզի հարևան խմբում էր։ Երբ աղջիկն արդեն սկսել է դպրոց հաճախել, ըստ մոր՝ ինքն արդեն տեղեկություն չի ունեցել, թե մանկապարտեզում ինչ է կատարվում փոքր դստեր հետ։

Ասում է՝ երեխային 2 տարի շարունակ կտտանքների են ենթարկել, ծաղրել ու սպառնացել։ Մոր՝ երեխային մանկապարտեզից հանելու ցանկությունը կանխել է փոխտնօրենը, սակայն հոկտեմբերի 14-ին, երբ երեխան տանը լացել է և ասել, որ գլուխը ցավում է, մայրը նրան տարել է բուժզննման։ Պարզվել է՝ երեխան գլխին իսկապես հարված է ստացել։

Մայրը պնդում է, որ մանկապարտեզում երեխային հոգեբանորեն ճնշել են, վախեցրել, որ տանն անգամ ծովախոզուկին չպատմի մանկապարտեզում տեղի ունեցածը, և երեխան սկսել է խոսել միայն խոստումից հետո, որ այլևս այդ մանկապարտեզ չի գնալու։

Երեխան տեղի ունեցածի մասին պատմել է Երևանի քաղաքապետարանում, ուր մայրն ի սկզբանե դիմել էր։ Հենց քաղաքապետարանից են բողոքը փոխանցել Ոստիկանություն, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որոնք կատարվել են առանձին դաժանությամբ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով։

Դայակի, դաստիարակի և տնօրենի հետ այսօր կապվել չհաջողվեց։ Մինչ այդ մանկապարտեզի ծնողներն իրենց կամքով էին գնացել ցուցմունք տալու: Factor TV-ն նրանց հետ զրուցել էր դեռ փետրվարի 4-ին։

Որ 3-րդ երկիր մեկնելու և ապաստան ստանալու միտք ունի, մայրը բացառում է, ասում է՝ երբևէ որևէ երկիր մեկնելու համար դեսպանատուն չի դիմել, մերժում էլ չունի։

Հիմա ամուսնալուծված են, երեխաներն էլ երկքաղաքացիություն ունեն։

Մայրը պնդում է, որ դատաբժշկական փորձագետը նաև երեխայի կրծքավանդակին այրվածքի սպի է արձանագրել։ Երեխայի հետ հոգեբան է աշխատել, տեղափոխվել է այլ մանկապարտեզ, մայրն էլ, որ նույն մանկապարտեզում որոշ ժամանակ առաջ անգլերեն է դասավանդել մեծերի խմբում, հույս է հայտնում, որ տարվող քննությունը շատ հարցերի պատասխանը կտա։ Այս պահին քննություն է ընթանում, նշանակվել են փորձաքննություններ։ Քննչական կոմիտեից առայժմ գործի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդում, իսկ գործով ներգրավված փաստաբան Ինեսսա Պետրոսյանը խոստացավ այս մասին խոսել առաջիկա օրերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան