Նախարարության բավարարվածության զգացողությունը տեղին չէ. Արսեն Թորոսյանը՝ պատվաստման տեմպերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.04.2026 | 15:56
Ժամո եմ արել ՔՊ-ին, գնանք ման գանք, տեսնենք՝ ժողովուրդն ում է սիրում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 15:46
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ
21.04.2026 | 15:42
Վաղը չէ մյուս օրը ժամը 12:00-ին սպասելու եմ. Մեսրոպ Մանուկյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 15:37
Մագյարը կդադարեցնի ՄՔԴ-ից Հունգարիայի դուրս գալու գործընթացը և կկատարի Նեթանյահուին կալանավորելու օրդերը
21.04.2026 | 15:28
«Սիլ-Մաազա»-ին պատկանող 2 արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
21.04.2026 | 15:20
Իրանը զգուշացրել է՝ «վճռական պատասխան» կտա ցանկացած նոր ռազմական գործողության
21.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Արցախ վերադարձի թեման փակելու մասին // ԵՄ-ն ՀՀ առաքելություն ուղարկելու հարցը կքննարկի․ ԼՈՒՐԵՐ
21.04.2026 | 15:07
Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
21.04.2026 | 15:01
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.04.2026 | 14:50
Մագյարը սպառնացել է պաշտոնանկ անել Հունգարիայի նախագահին, եթե նա հրաժարական չտա
21.04.2026 | 14:41
ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ նոր առաքելության տեղակայումը
21.04.2026 | 14:33
Հայտնի է առաջին ակումբը, որը կլքի Պրեմիեր լիգան
21.04.2026 | 14:22
Տիգրան Խաչատրյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Մակրոնի այցին ընդառաջ երկկողմ օրակարգը
21.04.2026 | 14:16
Իրանական ոչ մի պատվիրակություն դեռևս չի մեկնել Իսլամաբադ․ Իրանի պետական ​​հեռուստատեսություն
21.04.2026 | 14:05
Ռուսաստանի հավաքականում խաղացած ֆուտբոլիստը կհամալրի Հայաստանի հավաքականը
Բոլորը

«Առողջապահության նախարարության բավարարվածության զգացողությունը տեղին չէ՝ հաշվի առնելով, որ բնակչության ընդամենը 29-30 տոկոսն է պատվաստվել»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով պատվաստման տեմպերին:

«Կան երկրներ, որտեղ պատվաստումները հասնում  են 80-95 տոկոսի, և հայտարարել են, որ համավարակն այլևս իրենց համար մարտահրավեր չէ: Կարծում եմ, որ ո՛չ առողջապահական գերատեսչությունը և ո՛չ էլ մենք՝ բոլորս, նման եզրակացության առիթ դեռ չունենք»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ պետք է փրկել կյանքեր՝ մեծ թվով պատվաստումներով , բայց քանի դեռ մահեր են գրանցվում, խնդիրը լուծված չի կարելի համարել:

Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետը ցմահ չէ, և անհարժեշտ է, որ ինչպես գրիպի կամ այլ հիվանդությունների դեպքում են սեզոնային պատվաստումներ կատարվում, այնպես էլ այս դեպքում կատարվեն: «Մեր գիտակցությամբ պետք է հասնենք այն եզրահանգման, որ պետք է ընկնել պատվաստման շրջափուլերի մեջ, ինչն անվտանգ է և արդյունավետ, միայն այդ դեպքում կարող ենք հանգիստ ապրել»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: