Սուրճը չգիտենք՝ ինչ ջրով են պատրաստում․ փողոցային առևտրին մեծ ուշադրություն պետք է դարձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
08.02.2022 | 13:04«Կարծում եմ՝ ձեր ոլորտում ամենակարևոր խնդիրներից մեկը քաղաքացիների առողջության, սննդի անվտանգության հարցն է»,- այս մասին նշեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմակցության անդամ Արթուր Իսպիրյանը՝ դիմելով նորանշանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:
«Ամեն անկյունում սուրճ են պատրաստում , ու չգիտենք՝ ինչ ջրով են պատրաստում, կամ պաղպաղակներն ինչպես են պատրաստվում. փողոցային առևտրին մեծ ուշադրություն պետք է դարձնել»,- ընդգծեց Իսպիրյանը:
Սուրեն Գրիգորյանը խոստացավ ի գիտություն ընդունել դիտարկումը և աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: