«Շուշիի հռչակագրի» վավերացումից հետո Թուրքիան արդեն օրինական ուժով իր քայլերը կհամաձայնեցնի Ադրբեջանի հետ․ Ռուբեն Սաֆրաստյան

Լուրեր

02.04.2026 | 18:04
Թիվը չենք ասելու, բայց մտքներովդ ինչ անցնում է մի քանի զրո հետևից հանեք․ Օրբելյան՝ ՀԷՑ-ի գնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:02
«Անդրանիկը» նվաճեց Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:53
ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
02.04.2026 | 17:44
Ղազինյանի պնդմամբ՝ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:37
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ուֆայի «Բաշնեֆտ» նավթավերամշակման գործարանին
02.04.2026 | 17:29
Դատարանը ֆիքսել է, որ Ղազինյանը և այլ քաղաքացիներ ազատվել են սխալ, ինձ մեծ գումար է փոխհատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:23
Ըստ ՔԿ-ի ՝ Սամվել Կարապետյանի դատական նիստին ու ակցիային մասնակցելու համար 204 և 300 հազար դրամ են փոխանցել
02.04.2026 | 17:17
Ֆրանսիայի առաջնության 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները ՊՍԺ-ից են
02.04.2026 | 17:09
Ողջունում ենք  Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու քայլերը. Թուրքիայի փոխնախագահը՝ Բաքվում
02.04.2026 | 17:00
Մակրոնը անիրատեսական է համարում Հորմուզի նեղուցի ազատագրման ռազմական գործողությունը
02.04.2026 | 16:49
Իմ խնդրանքը ձեզ, հարցրեք՝ տղամարդավարի պատրա՞ստ եք ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 16:48
ՊԵԿ հարկային տեսուչը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ․ գործը դատարանում է
02.04.2026 | 16:42
Հայ գործընկերները շատ մոտ են այն կետին, երբ մենք ստիպված կլինենք վերակառուցել մեր տնտեսական հարաբերությունները ՀՀ-ի հետ. Օվերչուկ
02.04.2026 | 16:33
Ամենաշատ գումար վաստակած բռնցքամարտիկները պատմության մեջ
02.04.2026 | 16:24
Ապացույցների մեջ ակնհայտ հակասություններ կան․ Օրբելյանը՝ ՀԷՑ-ում արձանագրած խախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացմամբ բարձրացվում է փաստաթղթի կարգավիճակը, այն օրենքի ուժ է ստանում։ Factor.am-ի զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Երկու կարևոր հանգամանք կա այս հռչակագրում, որոնք պետք է ուշադրության արժանան։ Առաջինը՝ այս հռչակագիրը սկիզբ է դնում Թուրքիայի և Ադրբեջանի շատ ավելի խորը ինտեգրմանը։ Այն նմանվելու է Ռուսաստանի և Բելառուսի դեպքում ստեղծված դաշնային մոդելին։ Երկրորդը՝ այստեղ հստակորեն երևում են նրանց պանթուրքիստական նպատակները։ Այդ հռչակագիրը Թուրքիայի պանթուրքիստական ծրագրի իրականացման քայլերից մեկն է։ Այս դեպքում էլ՝ մոդելը՝ Թուրքիան և Ադրբեջանն են, որը կարող է օրինակ լինել մյուս թուրքալեզու պետությունների համար, որ նույն կերպ միմյանց հետ ինտեգրվեն»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է «Շուշիի հռչակագիրը»։ Օրեր առաջ այն վավերացրել էր նաև Ադրբեջանի խորհրդարանը։

«Դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագրով, որը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են անցած տարվա հունիսի 15-ին Շուշիում, նախատեսված է, մասնավորապես, որ երկու երկրները փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում»։

Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։

Ռուբեն Սաֆրաստյանը մատնանշեց՝ հռչակագրի վավերացմամբ արդեն օրինական ուժ է ստանում այն, որ Թուրքիան Ադրբեջանի հետ կքննարկի, կհամաձայնեցնի իր քայլերը Հայաստանի հետ։

«Իհարկե, մենք գիտեինք, որ այսպես թե այնպես Ադրբեջանը մասնակցում է հայ-թուրքական բանակցությունների նախապատրաստմանը։ Թուրքերն արդեն հայտարարել էին այդ մասին։ Հիմա «Շուշիի հռչակագրով» այդ ամենը օրինական հիմք է ունենում»,- նշեց նա։
Սա, ըստ նրա, նաև նշանակում է, որ Թուրքիայի հետ բանակցելիս պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք նաև Ադրբեջանի հետ։

«Հռչակագրի վավերացումը դեմոնստրատիվ քայլ է և դեռ սկիզբն է բոլոր այն քայլերի, որոնք ներառված են դրանում»,- ասաց նա։
Թուրքագետի համոզմամբ՝ Անկարայի և Բաքվի ինտեգրումը և Երևանի հետ հարաբերություններում իրենց քայլերը միմյանց հետ համաձայնեցնելը վտանգ է մեզ համար։ Նա չհամաձայնեց տեսակետների հետ, որ դա, գուցե, հնարավորություն ստեղծի մեզ համար երկուսի հետ էլ հարաբերություններ միանգամից կարգավորելու և կայուն խաղաղության հասնելու համար։

«Նրանք չեն հրաժարվել իրենց ցանկություններից՝ անգամ անկախ այս հռչակագրից։ Նրանք Արցախը ցանկանում են անպայման տեսնել Ադրբեջանի կազմում, անգամ ասում են, որ լուծել են հիմնախնդիրը։ Դրա համար, ես նաև կարծում եմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ոչ մի դրական արդյունք չի տա մեզ»,- ասաց նա։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում հայաստանյան իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ իր կարծիքով, լավ կլինի, որ հայ-թուրքական բանակցություններում հաշվի առնվեն սփյուռքի շահերը։

«Կարծում եմ՝ նաև սփյուռքը պետք է տեղյակ լինի բանակցություններից և իր ներգրավվածությունն ունենա դրանցում։ Նկատի չունեմ, որ անպայման մասնակցի դրանց, բայց գոնե տեղյակ լինի դրանցից»,- ասաց նա՝ նկատելով, որ նման քննարկման մասին որևէ հրապարակային տեղեկատվություն չկա։

Թուրքագետը համաձայնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իշխանությունները քննարկումներ չեն կազմակերպել նաև մասնագիտական շրջանակների հետ՝ չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն իր քայլերը քննարկելու է մասնագիտական շրջանակների հետ։

«Ես չեմ մասնակցում դրանց, գիտեմ, որ իմ կոլեգաներից էլ դրան մասնակցողներ չկան։ Գուցե արտաքին գործերի նախարարությունում ինչ-որ խմբեր կան»,- ասաց նա։

Թուրքիայի հետ բանակցությունների գնալիս էլ, ըստ մասնագետի, մենք պետք է մեր «կարմիր գծերը» չանցնենք։

«Դրանք մեր ինքնության հետ են կապված։ Եվ՛ Հայոց ցեղասպանության ճանաչումը, և՛ Արցախի հիմնահարցը, և՛ Կարսի պայմանագիրը հարցեր են, որոնք թե՛ Հայաստանում, թե սփյուռքում ապրող մեր ժողովրդի ինքնության հետ են կապված, դրա համար կարծում եմ՝ այդ «կարմիր գծերն» անցնել չի կարելի»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան