ՔՊ-ում ստորագրահավաք են իրականացրել՝ նախագահի թեկնածու առաջադրելու համար

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստը։ Factor TV-ն տեղեկացավ, որ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։

Պատգամավորները նաև ստորագրահավաք են իրականացրել՝ նախագահի թեկնածու առաջադրելու համար։

Նշենք, որ Սահմանադրության համաձայն՝ ԱԺ խմբակցության առնվազն 27 անդամ կարող է նախագահի թեկնածու առաջադրել։ Թեև իշխանական պատգամավորներն այսօր Factor TV-ի հետ զրույցում չէին շտապում հնչեցնել նախագահի թեկնածուի անունը՝ հորդորելով սպասել մինչև վաղը, բայց և նրանց խոսքից պարզ դարձավ, որ որպես հնարավոր թեկնածուներ քննարկվել են մի շարք անձանց, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանի անունները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տարածվեց, որ ՔՊ-ի նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։ Իսկ երեկ ՀԺ-ն գրել էր, որ նախագահի՝ իշխող ուժի թեկնածուն Վահագն Խաչատրյանն է։ Այսօր՝ մինչև օրվա վերջ, նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արմեն Սարգսյանը կարող է դիմումը հետ վերցնել։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ եթե դա տեղի չունենա, վաղն առավոտյան կհրապարակվի նախագահի պաշտոնաթողության վերաբերյալ արձանագրությունը։ Հիշեցնենք, որ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել նախորդ կիրակի՝ հունվարի 23-ին։ Մերի Մարտիրոսյան