Ով Տեր-Պետրոսյանի շրջապատից մի քայլ այն կողմ է գնացել, նրան դավաճանի պիտակ են կպցրել. անընդունելի է․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 16:41
Ովքեր են ԱԺ հանձնաժողովների ղեկավարի թեկնածուները․ Փաշինյանը ներկայացրեց ընտրության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:37
Պալերմո տեսակի պղպեղի ու սմբուկի արտահանման համար կառավարությունը փոխհատուցում կտա
29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստ, որի ժամանակ քննարկվել է նաև ՀՀ նախագահի թեկնածուի հարցը:

Անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը, որ ՔՊ թեկնածուն ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց. «Պետք է սպասենք մեկ շաբաթ ժամկետը լրանա և վերջնական տեղեկատվություն կլինի, թե ով է թեկնածուն»: Պատգամավորը հավելեց, որ դա ՔՊ վարչության որոշելիք հարցն է:

Անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ի համար ընդունել՞ է, որ Վահագն Խաչատուրյանը նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցն է եղել, Աղազարյանը նշեց. «Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատում այսօր էլ կան շատ պատրաստված անհատներ, քաղաքական գործիչներ, որոնք լուրջ գիտելիքների են տիրապետում, որոնց հնարավորությունները ճիշտ կլինի օգտագործել պետական կառավարման համակարգի տարբեր մակարդակներում:

Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մաքսիմալացվում է: Ի՞նչ է նշանակում՝ նրա շրջապատից է այդ մարդը, միգուցե Տեր-Պետրոսյա՞նն է նրա շրջապատից, չէ՞ որ մարդը սոցիալական էակ է, և մեկը մեկից ինչ-որ բան ստանում են: Ընդունենք, որ Տեր-Պետրոսյանի ինտելեկտուալ հնարավորությունները բոլորիցս բարձր է, բայց ով շփվել է նրա հետ ու ինչ-որ բան է սովորել իրենից, դառնում է իր գերին կամ սեփականությո՞ւնը: Բոլորովին ոչ… Տեր-Պետրոսյանն ունեցել է նաև լուրջ թերություններ հենց այն իմաստով, որ փորձել է իր նեղ շրջապատում պահել այն մարդկանց, ովքեր արժեք են ներկայացնում, և ով Տեր-Պետրոսյանի շրջապատից մի քայլ այն կողմ է գնացել, նրան դավաճանի պիտակ են կպցրել. դա անընդունելի է»:

Մանրամասները՝ տեսանյութում: