Ռեստորաններում վաճառքը 20%-ով ընկել է սահմանափակումների պատճառով. Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ռեստորանային  ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով է ընկել, ոչ թե 70%-ով, ինչպես ասում են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցների սրահում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը հավաստիացրեց, որ կան նաև ընկերություններ, որտեղ ավելի քիչ է ընկել վաճառքի ծավալները՝ հաշվի առնելով հաճախորդների բազան, բայց և արձանագրեց, որ կան ընկերություններ, որոնց մոտ շատ ավելի մեծ է անկումը:

«Շատ ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը: Այստեղ խոսքը նաև այն դեպքերի մասին է, որ մարդիկ պատվաստված են եղել, բայց թեստ են հանձնել և պարզվել է, որ վարակված են ու չեն կարողացել մտնել ռեստորան, դա էլ է կարևոր պատճառ, թե ինչու է ընկել ռեստորաններում վաճառքի շրջանառությունը:

Այնուամենայնիվ մենք հետևում ենք իրադրության զարգացմանը. կապի մեջ ենք ոլորտի ներկայացուցիչների և առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, եթե տեսնենք, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա անպայման համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կնախատեսենք»,- նշեց Քերոբյանը:

Նախարարի դիտարկմամբ՝ այս պահին համարում են, որ «օմիկրոն» շտամի նման ագրեսիվ տարածման շրջանում ճիշտ քաղաքականություն է, քանի որ համաճարակը վերահսկողությունից բաց թողնելու դեպքում բացասական հետևանքները շատ ավելի մեծ կլինեն, և՝ ոչ միայն տնտեսության վրա:

Մանրամասները՝ տեսանյութում: