Հողամասը քաղաքացին կարող է ընդլայնել մի քանի անգամ. նոր որոշում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ Հողային օրենսգրքում, որով կվերացվեն գործող օրենքով սահմանված սահմանափակումները։

Օրենսդրական առաջարկն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Կառուցապատողները կկարողանան իրենց հատկացված հողամասերն ընդլայնել մի քանի անգամ:

«Գործող օրենքով` անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասը հնարավոր չէ ընդլայնել այն դեպքում, եթե դրա վրա շինություն առկա չէ, ինչը արհեստական խոչընդոտ է ստեղծում կառուցապատողների համար, որոնք հաճախ ստիպված են լինում որևէ շինություն կառուցել հողամասի վրա, դրանով իսկ հաղթահարելով ֆորմալ պահանջը՝ ծախսելով իրենց թե՛ ֆինանսական և թե՛ ժամանակային ռեսուրսները»,- նշեց Քերոբյանը։

Երկորորդ սահմանափակումն այն է, որ հողամասի ընդլայնման հնարավորությունից սեփականատիրոջը թույլատրվում է օգտվել միայն մեկ անգամ։ Մինչդեռ, ըստ նախարարի, բազմաթիվ են դեպքերը, երբ այդ սահմանափակման պատճառով կառուցապատողը զրկվում է տնտեսապես անհրաժեշտ ընդլայնման հնարավորությունից։

«Դա թույլ կտա կառուցապատողներին իրենց հողամասերը շտկել, լավացնել, որպեսզի ավելի հարմար լինի շենքեր-շինություններ կառուցելու համար»,- նշեց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: