Փաշինյանը՝ վարակվածների թվում․ քովիդի նոր ալիքը կարող է նույնքան մահաբեր լինել, որքան նախորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում 1 շաբաթում 4-5 անգամ աճել է կորոնավիրուսով օրական վարակվողների թիվը։ Սկսվել է վարակի հինգերորդ ալիքը, որն ավելի արագ է տարածվում։ Միայն այսօր վարակը հաստատվել է 1930 հոգու մոտ․ նրանցից մեկը վարչապետ Փաշինյանն է։ Նա հիվանդությունը տանում է առանց ախտանշանների, բայց ինքնամեկուսացած է։

Վարակման այսօրվա ցուցանիշը մոտենում է չորրորդ ալիքի պիկին։ Այդ ալիքը Հայաստանում գրանցվեց աշնանը, երբ տարածվում էր մահաբեր «դելտա» շտամը։ Առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ նոր ալիքը կանխատեսում էին հենց հունվարի վերջին։

Թորոսյանը նշում է՝ ոչ ոք երաշխիք չունի, որ «օմիկրոն» շտամն իր համար մահացու չի լինի։ Ավելին, մահվան դեպքերի քիչ լինելն ունի մեկ այլ պատճառ։

«Մահվան դեպքերը միշտ 2-3 շաբաթ հետ են ընկնում հիմնական թվերի աճից, այդ թվում՝ մյուս ալիքների ժամանակ, որովհետև, դժբախտաբար, մահանում են այն քաղաքացիները, որոնք երկարատև բուժում են ստանում հիվանդանոցներում, վերակենդանացման բաժանմունքներում և, դժբախտաբար, ոչ բոլորի կյանքն է ստացվում փրկել։ Եվ վերակենդանացման բաժիններում մնալու այդ միջին տևողությունը մոտ 2-3  շաբաթ է»,- բացատրում է Թորոսյանը։

Tvyal.com հետազոտական կենտրոնի ղեկավար Աղասի Թավադյանն ուսումնասիրել է «օմիկրոնի» տարածման տեմպերը տարբեր երկրներում։ Նա նշում է, որ թեև «օմիկրոն» շտամից մահվան դեպքերը մոտ 3-4 անգամ ավելի քիչ են, քան նախորդ ալիքների դեպքում, սակայն վարակումները 3-4 անգամ շատ են լինելու, հետևաբար՝ մահվան դեպքերը կարող են հասնել նախորդ ալիքների ցուցանիշներին։

««Օմիկրոնը» բավականին արագ տարածվող շտամ է, և ըստ իմ կանխատեսման՝ մենք գագաթին պետք է հասնենք մոտակա 30-40 օրերի ընթացքում, որից հետո սկսելու է իջնել»,- նշում է Թավադյանը։

Վերլուծաբանը զգուշացնում է, որ նույնիսկ այս ալիքի ավարտից հետո էլ կորոնավիրուսը չի վերանալու։ Ըստ վերլուծաբանի՝ սպասվում է նաև 6-րդ ալիք։

Այն, որ այս ալիքով կորոնավիրուսային համաճարակը կարող է ավարտվել, բավական տարածված միֆ է։ Դրան այսօր անդրադարձել է նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

«Վտանգավոր է կարծել, թե «օմիկրոնը» լինելու է կորոնավիրոսի վերջին տարբերակը, կամ որ մենք մոտենում ենք համավարակի ավարտին։ Ընդհակառակը, գլոբալ իմաստով իդեալական պայմաններ կան նոր տարբերակների հայտնվելու համար», – նշել է Գեբրեյեսուսը։

Այս իմաստով Հայաստանում անելիքներն ավելի շատ են․ աշխարհի առաջատար երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը հասնում է ավելի քան 90 տոկոսի։ Հայաստանում երկու դեղաչափ պատվաստում ստացել է բնակչության 27-28 տոկոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան