ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցություններին․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է ձևակերպվի, դա բանակցությունների արդյունք է: Այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարծում ենք, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրան»,- նշեց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագրի ստորագրումն է եղել:

«Երբ նայում ենք բանակցային թղթերը, ի վերջո այդ ողջ գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Մենք էլ  դա որպես խաղաղության օրակարգ ունենք և պետք է հետապնդենք խաղաղության պայմանագիր ստորագրելու օրակարգը: Բայց ցանկացած պայմանագիր ստորագրելուց առաջ պետք է բանակցել: Հայաստանը պատրաստ է բանակցել: Ի վերջո այս բոլոր հարցերի քննարկումները հենց այդ խնդիրները լուծելու համար է»,- հայտարարեց նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք պաշտոնական Երևանը մտադիր է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և արդյոք ադրբեջանական կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության դեպքում հնարավոր է հասնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ Փաշինյանն ասաց. «Կուզեի վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարություններն ընկալելիս որոշ նրբություններ նկատենք, որոնք մեր իրականությունում չեն ընկալվում, և տարբերակենք այդ հայտարարությունների մեջ ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը: Վերջերս մի վերլուծաբան մեր քննարկման ժամանակ մի շատ կարևոր դիտարկում հնչեցրեց: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո: Օրինակ, երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Այդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994 թվականից հետո տասնյակ տարիներ Հայաստանից և Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Հաճախ հնչում են հայտարարություններ Երևանի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին և այլն: Վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց, որ 1994 թվականից հետո շատ հայտարարություններ են հնչել, որ Բաքուն հայկական քաղաք է: Այսինքն, այդ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի որոշակի էլեմենտ կա, և մենք պետք է դա հաշվի առնենք: Այդ էմոցիոնալ հանգամանքը օգտակար չէ գործընթացների համար»:

Անդրադառնալով քննարկումներին, թե արդյոք Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀ խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, և նման համաձայնագիր վավերացրել է նաև Ադրբեջանը:

Նա ընդգծեց, որ բանակցային հիմք դարձած Մադրիդյան սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել են:

Խոսելով Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման տարածաշրջան բացելու օրակարգի մասին՝ վարչապետն ասաց. «Դա մեզ համար ռազմավարական օրակարգ է: Երբ մենք դա որդեգրել ենք և արձանագրել կառավարության ծրագրում, ես բազմիցս ասել եմ, որ հասկանում ենք՝ սա ամենևին մեզնից չի կախված, բայց որ մենք այդ օրակարգին հետևողականորեն հետևելու ենք, դա ակնհայտ է: Ես ուզում եմ, որ մենք հարցերին ռացիոնալ դաշտում նայենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: