Ալիևի հայտարարությունների մեջ կուտակված վրեժի էլեմենտ կա, էմոցիան օգտակար չէ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Ես վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հայտարարությունները ընկալելիս մենք որոշ նրբություններ նկատենք, որն իմ կարծիքով մեր իրականության մեջ չի նկատվում»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ 10 օր առաջ Ալիևը հերթական անգամ սպառնացել էր Հայաստանին: Ալիևը մասնավորապես հայտարարել էր. «Մենք երրորդ պատերազմ չենք ուզում, այդպիսի պլաններ չունենք, մենք ուզում ենք, որ Հայաստանը վերջապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությաւնը, բայց եթե տեսնենք, որ սպառնալիք կա մեզ համար, այդ սպառնալիքը տեղում կոչընչացվի»:

Արդյո՞ք պաշտոնական Երևանը մտադիր է ճանաչել Ադրբեջանի տրածքային ամբողջականությունը և նման ագրեսիվ հռետորաբանության դեպքում հնարավոր է տարածաշրջանում հասնել խաղաղության հաստատման: Այս հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այդ հայտարարությունների մեջ պետք է տարբերակենք ռացիոնալ և էմոցիոնալ կողմերը: Վերջերս մեր մի քննարկման ժամանակ շատ կարևոր դիտարկում հնչեցրեց մի վերլուծաբան. ուշադրություն հրավիրեց փաստին, որ Ադրբեջանից հաճախ հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994-ից հետո:

Օրինակ՝ երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է, այդ վերլուծաբանը ուշադրություն հրավիրեց, որ 1994-ից հետո տասնյակ տարիներ Արցախից ու Հայաստանի հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է:

Հաճախ հնչում են հայտարարություններ Երևանը ադրբեջանական քաղաք լինելու մասին: Այդ վերլուծաբանը նկատեց, որ 1994-ից հետո շատ հայտարարություններ են հնչել, որ Բաքուն հայկական քաղաք է:

Նկատի ունեմ, որ այդ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի էլեմենտ կա, ինչը հույս ունեմ՝ էմոցիոնալ հանգամանք է: Դա օգտակար չէ պրոցեսների համար»:

Մանրամասները՝ տեսանյութում: