Ղազինյանը կողմ է քվեարկել «իր դեմ ուղղված» օրինագծին. հանձնաժողովի փոխնախագահի ընտրության թնջուկը կլուծվի

Լուրեր

19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Բոլորը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, համաձայն որի՝ կարող է կարգավորվել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 68, դեմ՝ 33 պատգամավոր։

Նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանը հիշեցրեց՝ 8-րդ գումարման ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողանում նախագահի տեղակալ ընտրել: «Հայաստան» խմբակցությունը 15 անգամ առաջադրել է պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն իշխանական պատգամավորները բոլոր դեպքերում դեմ են քվեարկել՝ առաջարկելով այլ թեկնածու առաջադրել։

Վիլեն Գաբրիելյանը նախագծով ցանկանում է լուծում տալ ստեղծված խնդրին։ Պատգամավորն առաջարկում է սահմանել, որ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Ընդ որում, սա ասվածը չի նշանակում, որ նույն մարդը մի քանի անգամ չի կարող առաջադրվել. եթե, օրինակ, մեկ անգամ առաջադրվի ու չընտրվի, և հաջորդ անգամ առաջադրված այլ թեկնածուն ևս չընտրվի, ապա դրանից առաջ առաջադրված անձը կրկին կարող է առաջադրվել:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ասաց՝ նկատի ունենալով, որ նախագիծը վերաբերում է ԱԺ աշխատանքներին, ավելի հիմնարար քննարկումների կարիք կա: Նա առաջարկեց դեմ քվեարկել, ապա միասին քննարկել ու հիմնարար լուծումների գալ: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հորդորեց նորից նայել իրենց խմբակցության հայտարարությունն առ այն, որ իրենք թեկնածու չեն առաջադրելու պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Ուշագրավ է, որ ներկայացված օրինագծին կողմ է քվեարկել հենց ինքը՝ Ղազինյանը։ Factor TV-ի հետ զրույցում նա հաստատեց այս տեղեկությունը՝ շեշտելով՝ սարկազմից ելնելով է դա արել։

Հիշեցնենք՝ Արթուր Ղազինյանի՝ 15 անգամ անընդմեջ չընտրվելուց հետո ընդդիմադիրները հայտարարել էին, որ այլևս թեկնածու չեն առաջադրելու, և այդ օրվանից նրանք չեն մասնակցում հանձնաժողովի՝ վերոնշյալ հարցով քննարկումներին։

Մերի Մարտիրոսյան