300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով. ԱԺ-ն ընդունեց նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.01.2022 | 10:58ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել անկանխիկ գործառնությունների դաշտը:
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 66 «կողմ», 28 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայներ: