Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ուժային մեթոդներից. Զախարովան՝ սահմանային լարվածության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
Բոլորը

Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին սրացումով և կոչ է անում կողմերին զերծ մնալ ռազմական լուծումից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Մենք լրջորեն մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրմամբ: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդներից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով»,- ասել է Զախարովան։

Երկարաժամկետ հեռակարում կայունության և անվտանգության հասնելու համար, ըստ Զախարովայի, պետք է շուտափույթ սկսել հայ-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գոծընթացները, ինչն արձանագրված է երեք երկրների առաջնորդների կողմից նոյեմբերի 24-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններում։

«Կարևոր է գործը հասցնել դրա համար նախատեսված երկկողմանի հանձնաժողով ստեղծելուն։ Ռուսաստանը պատրաստ է դրան տրամադրել խորհրդատվական աջակցություն»,- ասել է նա։

Նշենք, որ Factor.am-ը ևս դիմել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայություն՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունեն հայ-ադրբեջանական սահմանին եղած լարվածության վերաբերյալ։ «Մեզ հետաքրքիր է, թե ինչպես է վերաբերում Ռուսաստանը նրան, որ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում չի հանդարտվում»,- նշել էինք մեր հարցման մեջ։