Փաշինյանն աջակցո՞ւմ է բռնապետությանը. հեղափոխական վարչապետը զորքով լռեցնում է ղազախ ցուցարարներին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Բոլորը

Այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի առցանց նիստում անդամ պետությունների ղեկավարներն փորձել են հիմնավորել, թե ինչու են շուրջ հինգ հազար թվակազմով զորախումբ ուղարկել Ղազախստան: Հայաստանից 100 զինծառայող է մեկնել, որոնց թվում նաև կանայք են:

Հիշեցնենք՝ 2022 թվականը Ղազախստանում մեկնարկեց արյունալի իրադարձություններով: Հեղուկ գազի թանկացման կառավարության որոշումը փողոց հանեց հազարավոր ղազախների: Բողոքի ակցիաներն արագորեն վերածվեցին բախումների։ Մինչ այս պահը հաղորդվել է 160-ից ավելի զոհերի, հարյուրավոր վիրավորների և շուրջ ութ հազար ձերբակալվածների մասին: Սոցիալական անարդարության ֆոնին սկսված շարժման մասնակիցները Ղազախստանի բարձրագույն իշխանությունների կողմից որակվեցին ահաբեկիչներ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը սոցալական ցանցի իր էջում գրեց երկրում առկա 20 հազար ահաբեկիչների մասին: Նա հենց այս հիմքով օգնություն խնդրեց ՀԱՊԿ-ից:

Կառույցի անհապաղ արձագանքն ու օգնությունը չուշացավ: Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցների զեկույցներում տասնամյակներ շարունակ բռնապետական կառավարմամբ երկիր համարվող Ղազախստանի իշխանությունների այս քայլը՝ սեփական ժողովրդին օտար պետությունների զինծառայողների միջոցով ճնշելը, Արևմուտքի կողմից գնահատվեց որպես աննախադեպ էժանագին: Վաշինգտոնն ու Բրյուսելը Տոկաևից պատասխաններ են պահանջում, թե ինչու անհնազանդության բողոքի ակցիան անդառնալի հետևանքները կանխելու համար դիմեց ՀԱՊԿ-ին, այլ ոչ թե սեփական անվտանգային մարմիններին:

Այդուհնադերձ, շատերի համար տարակուսելին Հայաստանում 2018-ին ժողովրդի աջակցությամբ հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանի գործողություններն ու որոշումներն են: Չնայած այն հանգամանքին, որ Տոկաևը հեռացրել է 20 հազար ահաբեկիչների մասին իր իսկ գրառումը, այսօր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը նախագահելիս Փաշինյանը կրկին մտահոգություն հայտնեց Ղազախստանում առկա ահաբեկիչների առնչությամբ:

Հայաստանում իրավապաշտպան կազմակերպությունները խիստ մտահոգիչ են գնահատում Նիկոլ Փաշինյանի վերջին օրերին կատարած քայլերը: ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ահազանգում է ժողովրդավարության հետքայլերի մասին:

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ՀԱՊԿ, այլ նաև Հայաստանի զինված ուժերին Ղազախստան ուղարկելով աջակցում է բռնապետությանը: Նման կարծիք հայտնում է հանրային քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը:

Նիկոլ Փաշինյանի այս քայլն, ըստ «Հոդված 3» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանի, մեծ վնաս է հասցնելու Հայաստանի ժողովրդավարությանը: Բացի այդ, այն կարող է լարվածություն առաջացնել Հայաստանի և ժողովրդավար պետությունների միջև:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան