ԵԱՀԿ նախագահը հիշեցրել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավարին մարդու իրավունքները հարգելու պարտավորության մասին

Լուրեր

30.03.2026 | 18:28
Ալեքսանդր Գլեբ․ Հայաստանի հավաքականը խաղամակարդակով զիջում է Բելառուսին
30.03.2026 | 18:19
Իսրայելը հարվածել է Թեհրանում ԻՀՊԿ-ի հետ կապված համալսարանին
30.03.2026 | 18:10
ԿԿՀ-ն Փաշինյանի պահվածքն է ուսումնասիրում // Խուզարկել են «Մեր ձևով»-ի գրասենյակը․ ԼՈՒՐԵՐ
30.03.2026 | 18:00
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
30.03.2026 | 17:52
Թրամփը սպառնում է պայթեցնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու նավթահորերը, ինչպես նաև Խարգ կղզին
30.03.2026 | 17:44
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր
30.03.2026 | 17:35
Թայգեր Վուդսն ազատ է արձակվել գրավի դիմաց․ լեգենդար գոլֆիստին մեղադրանքներ են առաջադրվել
30.03.2026 | 17:26
«Ախպեր, հեռախոսով էդ ձև բան մի խոսա», «Օրը 20 հազար ա, փողն էլ էս գլխից»․ ՀԿԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 17:17
Ընտրակաշառք՝ աշխատավարձի տեսքով. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել․ «Էդ 180 հոգին ես կտամ ուրիշին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 17:05
«Ուժեղ Հայաստան»-ից արձագանքել են ՀԿԿ-ի՝ ընտրակաշառքի մասին հրապարակմանը
30.03.2026 | 17:00
Միրչա Լուչեսկուն պատմել է, թե ինչու է ուշագնաց եղել մարզման ժամանակ
30.03.2026 | 16:50
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի «գործընկերները» խնդրել են չհարվածել ռուսական նավթային ոլորտին
30.03.2026 | 16:44
Էդուարդ Սպերցյանը հավակնում է ՌՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին
30.03.2026 | 16:36
Իրանի սպառնալիքից հետո Հայաստանի ամերիկյան համալսարանում դասերն այսօր առցանց են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 16:30
ԿԿՀ-ն ուսումնասիրում է մետրոյում Փաշինյանի վարքագիծը
Բոլորը

ԵԱՀԿ նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդիին հիշեցրել է մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտության մասին` ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններին համապատասխան։

«Ղազախստանում տիրող իրավիճակը եղել է իմ հեռախոսազրույցի թեման Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդիի հետ։ Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես ընդգծել եմ կազմակերպությունում մասնակցությունից բխող պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների հարգումը»,- գրել է Ռաուն Twitter-ում։

Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ էին սկսվել հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել էին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել էին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չէր կայունացել։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարել էր, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

Տաթև Ֆռանգյան