750 կմ ճանապարհ է ասֆալտապատվել այս տարի. Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեզ համար բավական բարդ տարի էր։ Իրականացվել են մի շարք չնախատեսված աշխատանքներ, այդ թվում կառուցվել են մի շարք ճանապարհներ։ Կառավարության այս տարվա վերջին նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ 2021-ին 572 կմ ճանապարհ է կառուցվել, ինչը բավական լավ ցուցանիշ է։

«Եթե միավորենք նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները, ապա ստացվում է՝ 2021-ին Հայաստանում կառուցվել է 750 կմ ճանապարհ։ Պետության կողմից նախանշվող ծրագրերը բերում են նրան, որ մեր շինարարական ընկերությունները բավական լավ սկսում են իրենց հզորությունները, կարողությունները մեծացնել։ Տաթև-Լծան ճանապարհն ընդհանուր 20 կմ երկարություն ունի, որից 13 կմ-ի հողային աշխատանքներն արդեն արված են։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ ճանապարհաշինարարական ծրագիրն է։ Մենք 20 կմ ամբողջովին նոր, լեռնային բարդ պայմաններում ճանապարհ ենք կառուցում»,-ասաց նախարարը։

Վերջինս հավելեց, որ ճանապարհաշինարարներն առնվազն 4 ամիս հանգստի են գնում, սակայն հիմա 7-8 վայր կա, որտեղ որևէ օր աշխատանքները չեն դադարի։ Այդ վայրերը հիմնականում Սյունիքում են։

«Ամեն ինչ կանենք, որ այդ վայրերում մարտ-ապրիլ ամիսներին հողային աշխատանքներն ավարտած լինենք ու սկսենք ասֆալտապատմանը պատրաստելու գործընթացը»,-ասաց Գնել Սանոսյանը։

Նախարարի խոսքով ՊՆ-ի պատվերով մոտ 92 կմ ճանապարհ է կառուցվել, որոնք նախատեսված չեն եղել։

Մանրամասները՝ տեսանյութում: