«Առանց խժդժոցի ընտրություննե՞ր», թե՞ «արատավոր համակարգ»․ «Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցի արձագանքները

Լուրեր

15.06.2026 | 15:46
Բելառուսի քաղաքացի, իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսն ազատ է արձակվել
15.06.2026 | 15:37
ՀՀ-ն և ԵՄ-ն կշարունակեն աշխատանքը տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ
15.06.2026 | 15:32
Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղում է Նյու Յորք
15.06.2026 | 15:26
Դեղնավուն ջուրը ողողել է Կապանի փողոցները․ ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 15:15
Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից
15.06.2026 | 15:10
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի // Ընտրակաշառքի համար պատիժները կխստացվեն․ ԼՈՒՐԵՐ
15.06.2026 | 15:00
Հայ շախմատիստները մեկնել են աշխարհի պատանեկան առաջնությանը
15.06.2026 | 14:47
Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Լիբանանի վրա բոլոր հարձակումները
15.06.2026 | 14:43
Դավիթ Սանասարյանի արդարացման վճռի դեմ Դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը. ՈՒՂԻՂ
15.06.2026 | 14:39
«Ռեալը» ևս մեկ տրանսֆեր է համաձայնեցրել
15.06.2026 | 14:28
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի
15.06.2026 | 14:23
Տուլայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել․ ավելի քան 120 ԱԹՍ է գրոհել ՌԴ 12 շրջանները
15.06.2026 | 14:16
«Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի գլխավոր հատվածներից մեկը»․ Ալիև
15.06.2026 | 14:14
Հարցրեք ԱԱԾ-ին. ՔՊ-ականը` օդանավակայանից Քոչարյանի կադրերի արտահոսքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 14:07
«Եթե հանկարծ արտահանձնվի, նրա կյանքին վտանգ կսպառնա». ՀՀ-ում բելառուս իրավապաշտպան է ձերբակալվել
Բոլորը

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության՝ երեկ հրապարակած այն հայտարարությանը, որ Հայաստանում ժողովրդավարության ցուցիչը նվազել է, հանրապետական Ռուզաննա Մուրադյանը հակադարձում է. «Ընտրություններից հետո մենք խժդժոցներ չունեցանք, ինչպես նախորդ ընտրություններում։ Սա գալիս է ասելու, որ բոլորի սրտով էր»։

Տիկին Մուրադյանը գիտի, որ «Ֆրիդոմ Հաուսը» հեղինակավոր կառույց է, բայց նույնքան հեղինակավոր եվրոպական բազմաթիվ կազմակերպություններ, ըստ նրա, չափազանց բարձր գնահատեցին Ազգային Ժողովի ընտրությունները: «Ես չեմ կարծում, որ՝ Ընտրական օրենսգիրքը կար, ընթացակարգերը մշակված էին, կարող էին լինել էսպիսի գնահատականներ»,- «Ֆրիդոմ Հաուսի» գնահատականների առթիվ տարակուսում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Միջազգային այդ անկախ կազմակերպության մի գնահատականի հետ Ռուզաննա Մուրադյանի տեսակետը համընկնում է՝ ժողովրդավարության ցուցիչներով մենք դեռ առաջ ենք Ադրբեջանից։ Ըստ պատգամավորի՝ ժողովրդավարական է հենց թեկուզ այն, որ մեր ընդդիմությունը պաշտոններ ունի։

«Ընդդիմության պաշտոնները դրանք նաև այն քննիչ հանձնաժողովների հնարավորություններն են, այն օրենսդրական նախաձեռնություններն են, որոնք վերջերս մենք ընդունեցինք ընդդիմության կողմից ներկայացված»,- ահա պատգամավորի պատկերացրած պաշտոնների ցանկը։

Ծառուկյանական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համաձայն է, որ ժողովրդավարական առումով Հայաստանում նահանջ կա և իրավիճակը լավացնելու մեկ ճանապարհ կա։ «Իշխանությունը պետք է ջարդի իր սեփական ողնաշարը»,- պնդում է տիկին Զոհրաբյանը։

«Ֆրիդոմ Հաուսը» Հայաստանը բնորոշել է որպես կոնսոլիդացված, ավտորիտար պետություն, որտեղ ընտրությունները նվազագույն չափով չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին։

Հայտնի է, որ «Ծառուկյան» խմբակցությունը չի վիճարկել խորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքները։ «Երբ որ գործ ունես արատավոր համակարգի հետ, երբ որ քո քաղաքացին վերցնում է գումարը և գնում է իրավական, օրինական, լեգիտիմ, բաց, հստակ օրենքի ճանապարհով քվեարկում է, էստեղ բողոքարկելու քո հնարավորությունները դառնում են առ ոչինչ»,- պարզաբանում է ընդդիմադիր պատգամավորը։

Տիկին Զոհրաբյանը չի ուզում մեղադրել ընտրողին, պատգամավորը հասկանում է, որ շատ դեպքերում ընտրողը գումարը վերցնում է հուսահատությունից, որովհետև չի հավատում որևէ քաղաքական ուժի։ Տիկին Զոհրաբյանն այս իրավիճակից դուրս գալու ելքը չի տեսնում նույնիսկ խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելով։

«Ես ասում եմ՝ իսկ մենք ունե՞նք վստահություն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում նույն քաղաքացին չի վերցնելու նույն գումարը հանրապետական այս կամ այն օլիգարխից և չի գնալու զուռնա-դհոլով քվեարկելու այդ օլիգարխի օգտին, մի հատ էլ հեռուստաեթերի առաջ փառաբանելու այս կամ այն օլիգարխին, որ իրան մի հատ լավաշ կամ մի բաժակ մածուն է տալիս»,- նշում է նա։

Ի դեպ, «Ֆրիդոմ Հաուսը» անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգմանը և նշել, որ հանձին նրա, Հայաստանը ղեկավարվում է կամ կուլիսներից, կամ ունի չգրված իշխանություն, որը գերազանցում է օրենքով նրան տրված լիազորությունները։

Եվ ինչպե՞ս է պարոն Սարգսյանը կրկին հավակնում վարչապետի պաշտոնին՝ միջազգային անկախ կազմակերպության այսպիսի գնահատականներից հետո:

«Իշխանությունն ինչքան արատավոր է, այնքան իր հավակնությունները միշտ մեծ են լինում։ Հենց էդ արատավորությունն էլ դրդում է անընդհատ պահպանել սեփական իշխանությունը՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Բայց ամեն ինչ ունենում է իր վերջը»,- ամփոփում է Նաիրա Զոհրաբյանը։

Մհեր Արշակյան