Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առանց ԵՄ գործընկերների չի բանակցի Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Միացյալ Նահանգները խորհրդակցություններ չի սկսի Եվրոպայում անվտանգության հարցերով՝ Եվրամիության գործընկերների բացակայության դեպքում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նրան խնդրել են մեկնաբանել ՌԴ ԱԳՆ-ի՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի միջև Եվրոպայում անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի նախագծերի հրապարակումը։

«Նշեմ, որ առանց մեր եվրոպացի դաշնակիցների ու գործընկերների՝ բանակցություններ չեն տարվելու եվրոպական անվտանգության վերաբերյալ։ Մենք զիջումների չենք գնա այն հիմնական սկզբունքների հարցում, որոնց վրա հիմնված է եվրոպական անվտանգությունը, ներառյալ՝ այն փաստը, որ բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց ապագան և արտաքին քաղաքականությունը՝ առանց արտաքին միջամտության»,- ասել է Փսակին։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդն այս շաբաթ ավելի վաղ այդ հարցերը Բրյուսելում քննարկել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցների հետ։ Փսակին նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալլիվանն էլ «Բուխարեստի 9-յակի» երկրների (Բուլղարիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, Չեխիա և Էստոնիա) ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցներում նույնպես անդրադարձել է այդ թեմային։

Էմմա Չոբանյան