Որո՞նք են առաջնահերթություններն ըստ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Հայաստանում ՄԻՊ ինստիտուտը զարգացման տպավորիչ ճանապարհ է անցել: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նման կարծիք հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու  Քրիստինե Գրիգորյանը:

«Կարծում եմ, շատերն այստեղ կհամաձայնեն, որ այսօր ՄԻՊ ինստիտուտը իրապես կայացած փոքրաթիվ ինստիտուտներից մեկն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական հակակշռի իր առաքելությունը»,- նշեց Գրիգորյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի զարգացման համար իրենց անուրանալի ավանդն են ունեցել ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնը նախկինում զբաղեցրած Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը, գործող ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Իմ գործունեության բերմամբ սերտորեն աշխատել և աշխատում եմ Պաշտպանի աշխատակազմի հետ, և կարող եմ ասել, որ այնտեղ պրոֆեսիոնալ մարդիկ են հավաքված»,- նշեց Քրիստինե Գրիգորյանը:

Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց նաև ծրագրային որոշ առաջնահերթություններ, որոնք կյանքի է կոչելու ՄԻՊ-ի պաշտոնում հաստատվելու դեպքում: Առաջինը՝ անվտանգային միջավայրի ձևավորման ու ամրապնդման համար իրավունքակենտրոն մոտեցումների ու կոնկրետ առաջարկների առաջմղումն է:

«Կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը որևէ ժողովրդավարությունում անվտանգային ճարտարապետության կարևոր կոմպոնենտ են, և մենք բացառություն չենք: Մեր դեպքում, կարծում եմ, անհրաժեշտ է անվտանգային հարցերում ուժեղացնել մարդու իրավունքների ապահովման հիմնարար սկզբունքը՝ հետևողականորեն առաջ մղելով թե սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտու ստեղծման ու խաղաղ բնակչության բնականոն կյանքի ապահովման համար՝ ի թիվս այլ հումանիտար հարցերի: Կարծում եմ, Թաթոյանի աշխատանքը թե պատերազմի ընթացքում, թե դրանից հետո Մարդու իրավունքների հարցերում մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցներին արձանագրված խախտումները ներկայացնելու առումով աշխատանքը շատ կարևոր և բարձր գնահատելի է և այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակել և զարգացնել:

Միևնույն ժամանակ, ի թիվս այլ հումանիտար հարցերի, կարևոր է նաև չմոռանալ տեղահանված անձանց բնականոն կյանքի ապահովման, սոցիալական վերաինտեգրման ու, ըստ էության, բնական կյանքի վերականգման գործառույթը, որի մասով Պաշտպանը ունի կարևոր գործիքակազմ ու դերակատարություն»,- եզրափակեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: